News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բավական չէ, որ դուք գնել եք երեք-չորս անգամ ավելի շատ սարքավորումներ, դուք նաեւ կարողացել եք խնայել։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Մանե Թանդիլյանը՝ դիմելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին։

Ընդ որում, նա հետաքրքրվեց, թե ինչպես է Թովմասյանին հաջողվել նման հաշվարկներ կատարել։

Անդրադառնալով կոմիտեի զեկույցի ոչ ֆինանսական ցուցանիշներին՝ պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ տարեկան պլանի համաձայն, գերատեսչությունը ծրագրել է գնել 355 եւ 97 համակարգիչներ եւ այլ տեխնիկական միջոցներ՝ համապատասխանաբար

«Այնուհետեւ այդ թվերն աճեցին մինչեւ 405-ի եւ 172-ի՝ համապատասխանաբար, սակայն արդեն տարվա ընթացքում գնվել էին 3-4 անգամ շատ սարքավորումներ, քան պլանավորվում էր»,- նկատեց Թանդիլյանը՝ նշելով, որ եթե խոսքը մի քանի սարքերի մասին լիներ, ինքը չէր անդրադառնա այդ հարցին։

 «Ինձ հայտնի է, որ սարքավորումները բաշխվել են տարածքային ստորաբաժանումների եւ կենտրոնական ապարատի միջեւ, սակայն կոնկրետ տվյալներ ձեռքիս տակ չունեմ տվյալ պահին»,- ընդգծեց Թովմասյանը։

Նա նաեւ ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող է Ազգային ժողովին այդ հարցով գրավոր հաշվետվություն ներկայացնել, ինչին ի պատասխան՝ Թանդիլյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ