News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում կորոնավիրուսի վերելքի շրջանը դեռ շարունակվում է, պիկին դեռ չենք հասել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  հայտնի պլաստիկ վիրաբույժ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը` նշելով, որ ներկա վիճակում վարակվելուց խուսափելու միակ եղանակը մնում է հնարավորինս շատ ինքնամեկուսանալը:

«Կորոնավիրուսի վարակվածության նման բարձր թվերը ցույց են տալիս, որ անարդյունավետ են եղել կիրառված միջոցառումները: Հիմա էլ պետք չէ միմյանց մեղադրել, պետք է այնպես անել, որ վարակի տարածումը կանգնեցնենք, ոչ թե առավոտից իրիկուն մեղավորի փնտրենք: Ես տեսնում եմ, որ մթնոլորտը շատ լարված է, որը միայն վնասում է: Հիմա պետք է օգնել, ամեն ինչով օգնել աշխատող բժիշկներին»,- ասաց նա:

Բժշկի կարծիքով, պետք է ստեղծել վարչապետին կից խորհուրդ, անհապաղ խստացնել հակահամաճարակային միջոցառումները, ավելացնել արհեստական շնչառության ապարատների քանակը:

«Մահճակալների քանակը այնքան կարեւոր չէ, որքան արհեստական շնչառության ապարատների քանակը: Պետք է ամեն  ինչով ապահովել  պոլիկլինիկաների գործունեությունը, քանի որ պոլիկլինիկաներում միշտ շփվել են թեթեւ հիվանդների հետ, իսկ հիմա այդ մարդկանց վրա շատ ծանր պատասխանատվություն է դրվել, քանի որ վարակվածների հիմնական մասը գտնվելու է տանը»,- ասաց նա:

Հաջորդ քայլը, որն ըստ Սահակյանի պետք է արվի, պետք է ավելացնել Հայաստանում գործող լաբորատորիաների քանակը, թեստավորումներ անցկացնել, այս նպատակով պետք է օգտագործել ԵՊԲՀ ներուժը:

«Պետք է նաեւ մարզային կենտրոններում ունենալ լաբորատորիաներ, որոնք կկարողանան մեկ օրվա ընթացքում պատասխան տալ, որովհետեւ դու կարող ես այսօր թեստավորել, վաղը նա նորից վարակվի, այ այսպիսի վիճակ է: Բայց սա չի կարելի կապել քաղաքական խնդիրների հետ, սա մի վիճակ է, որը սպառնում է բոլորիս, եւ սա առողջապահական մեծ համաճարակային խնդիր է»,- ասաց նա:

Բժշկի խոսքով` արդեն շատ ուշ է տոտալ սահմանափակումների գնալու համար,  միայն կարելի որոշ չափով միջմարզային սահմանափակումներ անել, հաշվի առնելով բռնկման օջախները:

«Եթե գնանք տոտալ սահմանափակումների, տնտեսությանը շատ մեծ հարված կհասցնենք: Վիրուսը շատ վտանգավոր է, պետք է մարդիկ շատ զգույշ լինեն, պահպանեն իրենց հարազատներին, աջակցեն առողջապահության համակարգին: Բոլոր նրանք ովքեր ասում են, որ չկա այդ վիրուսը, նրանք մեր ազգի թշնամին են, առնվազն»,- ասաց նա:

Արտավազդ Սահակյանի կարծիքով պետք է մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ շրջաններին, ամենամեծ ռիսկն  այնտեղ է. «Տավուշ, Լոռի եւ Սյունիք, այնտեղ հիմնականում բնակչությունը տարեց է եւ խոցելի հատվածը այնտեղ մեծ է եւ, ի վերջո, երկիր պահողը նրանք են, պետք չէ միայն ուշադրություն դարձնել մայրաքաղաքին»:

ՀՀ գլխավոր միկրովիրաբույժը հավելեց, որ մենք պետք է օգտագործենք մյուս երկրների փորձը, պետք է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավել Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին, այլ ոչ թե հիմնական ծանրությունը թողնել բժիշկների վրա:

«Օրենքին չենթարկվելու համար պետք է խիստ պատիժ սահմանել»,- ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ