News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այն 5 փաստի մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ներկայացնել բանկային համակարգի վերաբերյալ, մենք ներկայացրել ենք, սակայն արձագանքներ չեն եղել, որի պատճառով կրկին գտնվում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքի դիմաց` մտածելով, որ այստեղ կհանդիպենք վարչապետին և կհարցնենք, թե ինչու մինչև այժմ մեր խնդրի վերաբերյալ արձագանքներ չեն եղել,- այս մասին այսօր` հունիսի 8-ին ասաց քաղաքացի Մանուել Մանուկյանը, որը վերջերս մի խումբ երիտասարդների հետ էլի հավաքվել և բողոքում էր բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների դեմ` խնդրահարույց համարելով տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքները:

«Հասկացանք, որ ՔՊ-ում չէ վարչապետը, ցանկանում ենք ևս մեկ անգամ այդ մասին հիշեցնել Լիլիթ Մակունցին, որը կփոխանցի վարչապետին, կամ իրավասություն կունենա պատասխանելու մեր հարցերին: Այս ընթացքում մենք բազմաթիվ քաղաքացիներից հարցեր էինք լսում, թե ի՞նչ եղավ վարչապետի պատասխանը: Մենք ստիպված ենք բարձրաձայնելու այդ քաղաքացիների տված հարցերը, և դրանց պատասխաններն ենք ակնկալում ստանալ վարչապետից, այդ փաստերը մոտ քսան օր է, ինչ ներկայացրել ենք»,- ասել է քաղաքացին:

Մանուկյանի խոսքով` նրանք դեռ հեղափոխության օրերին պատգամավոր Փաշինյանի հետ եկել էին համաձայնության, որ բանկային համակարգում առկա խնդիրների հետևանքով, Փաշինյանի խոսքով` ստրկացել են քաղաքացիները, և պետք է փոփոխությունների ենթարկվի այդ համակարգը, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ պայմաններով վարկային համակարգից օգտվել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիներին, թե արդյո՞ք հեղափոխությունից հետո եղել են նրանց կյանքում էական փոփոխություններ,  Մանուել Մանուկյանը պատասխանեց.

«Եթե ես հասարակ քաղաքացիների կյանքում տեսած լինեի լուրջ փոփոխություններ, որրէ պահանջ չէի ներկայացնի: Այդ տեսանյութերն ամբողջությամբ կան, բոլորն էլ կարող են տեսնել, թե ինչպես ենք պայմանավորվածություն ձեռք բերում բանկային համակարգում փոփոխություններ անելու վերաբերյալ: Իսկ Կենտրոնական բանկի  հայտարարությունները, թե ժողովրդի կողքին է եղել,  ամբողջությամբ կեղծ են»:

Տպել
Ամենաշատ