News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ օրենսդիրների հետ քննարկումներից հետո մտադիր է նահանգում ոստիկանության բարեփոխումներ անցկացնել, այդ թվում՝ արգելել կալանավորման ժամանակ խեղդող հնարքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կուոմոն նաեւ հայտնել է, որ բարեփոխման հետեւանքով գլխավոր դատախազը պետք է ոստիկանների դեմ հետաքննություններում հանդես գա որպես անկախ դատախազ։ Բարեփոխումը նաեւ ենթադրում է, որ ռասայական նախազգուշացումների համար 911-ին կեղծ զանգերը որակվեն որպես անհանդուրժողականության հողի վրա հանցագործություն։

«Մենք նահանգի օրենսդիրների հետ աշխատել ենք հանգստյան օրերին, եւ կարծում եմ՝ հասել ենք համաձայնության օրենքների նախագծերի հարցով, որոնք կառաջարկվեն։ Եթե նրանք ընդունեն նախագծերը, որոնք մենք քննարկել ենք, ես դրանք կստորագրեմ անմիջապես»,- հայտարարել է նահանգապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ