News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանացի արքայազն Էնդրյուն՝ Եղիսաբեթ թագուհու երկրորդ որդին, եւ նրա կին Սառա Ֆերգյուսոնը վաճառքի են հանել Շվեյցարիայում իրենց տունը, որ ձեռք էին բերել յոթ տարի առաջ, գրում է Daily Mail-ը։

Զույգը զրկվել է Վերբյե լեռնադահուկային առողջարանում իր տնից, քանի որ չի կարողացել նախկին սեփականատիրոջը ամբողջովին վճարել դրա համար։ Ընդհանուր առմամբ, նրանք պարտք են մնացել 6,7 մլն ֆունտ սթեռլինգ։ Կինը դատի է տվել արքայազնին եւ նրա նախկին կնոջը, որպեսզի ստանա գումարը։

Տան գինը 18,3 մլն ֆունտ է։ Այն ունի յոթ ննջարան, լողավազան, սաունա։ Նույն գնով տունը ձեռք է բերել արքայազն Էնդրյուն։ Նրան մոտ աղբյուրը Daily Mail-ին ասել է, որ օբյեկտը, հավանաբար, ստիպված կլինեն զեղչով վաճառել, սակայն արքայազնի համար դա էական չէ՝ նա ուզում է արագ վճարել նախկին սեփականատիրոջը։

Եղիսաբեթ 2-րդի որդի Էնդրյուի շուրջ աղմուկ էր բարձրացել միլիոնատեր-մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի հետ սերտ կապերի համար։ 2019-ի նոյեմբերին նա ստիպված վայր էր դրել իր միապետական պարտականությունները։ Էփշտեյնը մեղադրվել էր քրեական ցանցի ստեղծման մեջ, որը թույլ էր տվել նրան սեռական շահագործման ենթարկել տասնյակ անչափահաս աղջիկների եւ ծաղրի ենթարկել նրանց։ Արքայազնը հայտարարել էր, որ իր նախկին կապերը Էփշտեյնի հետ խանգարում են ընտանիքի եւ բարեգործական կազմակերպությունների աշխատանքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ