News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այնպիսի տպավորություն է, որ վարչապետին իմ տեքստի բովանդակությունը ներկայացնելիս «մոռացան» նշել, որ ես հատկապես նկատի ունեի ԵՊԲՀ (պետական) 1-ին հիվանդանոցի նոր մեկուսարանը, այլ ոչ թե որևէ մասնավոր հիմնարկություն, և ՄԱՐՏ ամիսը, այլ ոչ թե ՀՈՒՆԻՍԻ 5-ը` եթե այսօրվանից հետ հաշվենք 3 օր: Այս մասին գրել է Երեւանի Պետական Բժշկական Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, երգիչ, երգահան Վահան Արծրունին․

«Ես տեղեկացված էի փոխնախարարի այցի մասին, բայց գրառումս վերաբերում էր հետևյալ հանգամանքին` եթե բժշկական կովիդ-մեկուսարանը պատրաստ էր մարտից, ինչու այն չօգտագործվեց մինչև մայիսի սկիզբը այն դեպքում, երբ դրա սուր անհրաժեշտությունը արդեն կար դեռ ապրիլի վերջերին: Ավելի կոնկրետ` ասածս ի սկզբանե այն էր, որ «նախարարությունը պետք է կայացներ որոշումը համապատասխան բուժհաստատության հետ» շատ ավելի վաղ, քան երեք օր առաջ», գրել է Վահան Արծրունին։

Փաստացի` վարչապետը «խուսանավեց բուն խնդրից, և իմ այդ թեմայով գրառման status quo-ն մնում է անփոփոխ և անպատասխան», գրել է Վահան Արժրունին եւ հիշեցրել մայիսի 7-ի Ֆեյսբուքյան գրառման ամբողջական տեքստը․

«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։

Ո՞վ է սրա պատասախանը տալու»։

Այնուհետեւ, Վ․Արծրունին մեջբերել է վարչապետ Ն․Փաշինյանի այսօրվա՝ մայիսի 8-ի, արձագանքը․

«...Ինչ վերաբերում է պարոն Արծրունու հրապարակմանը, ես տեղյակ եմ, որ հրապարակումից երեք օր առաջ այդ թեման լուծված է եղել արդեն, եւ նախարարությունը համապատասխան բուժհաստատության հետ կայացրել է որոշում»։

Ամփոփելով՝ ԵՊԲՀ խորհրդի նախագահը տարակուսել է․

«Միայն ի՞նձ մոտ է այն տպավորությունը, որ մենք տարբեր իրողությունների մասին ենք խոսում»:

Տպել
Ամենաշատ