News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանում սիրողական հնագետներից կազմված հետազոտական խումբը հայտնաբերել է XVII դարի ավելի քան 500 մետաղադրամ, որոնք գտնվում էին շինարարական հրապարակի աղբակույտի մեջ, փոխանցում է RG-ն: 

Nauka w Polsce-ը հայտնում է, որ եզակի գտածոն հայտնաբերվել է Էլկ քաղաքում, որը երկրի հյուսիս-արեւելքում Վարմինսկ-Մազուրսկյան վոյեվոդության տարածքում է:

Հնագետները մետաղորսիչների միջոցով զննել են Վոյսկա Պոլսկովո փողոցում հանված հողը: Այնտեղ փոխում էին ճանապարհային ծածկույթը: Հնագետների ջանքերը զուր չեն եղել: Նրանք գտել են ընդհանուր 507 արծաթե մետաղադրամ, որոնք թվագրվում են XVII դարի առաջին կեսով:

Այս մետաղադրամների ծագման աշխարհագրությունը չափազանց ընդարձակ է, այն ըստ էության ընդգրկում է ամբողջ Եվրոպան: Բացի լեհականներից, այստեղ գտնվել են շվեդական, դանիական, նիդեռլանդական եւ շոտլանդական անվանական տարբեր արժեքներով մետաղադրամներ:

Հետազոտողների կարծիքով՝ դրանք նախապես պահվել են մեկ կավե սափորում: Գանձի չափերից եւ մետաղադրամների տարատեսակությունից դատելով՝ այն կարող էր թաքցրած լինել վաճառական կամ հյուրանոցի տեր:

Ժամանակաշրջանում, որին դասվում է գանձը, Էլկ քաղաքը մտնում էր Պրուսական դքսության կազմի մեջ: Դրա տաածքով էր անցնում առեւտրային ճանապարհը, որ տանում էր Քյոնիգսբերգ: Տեղացի վաճառականներն աշխույժ առեւտուր էին անում նաեւ Լիտվայի հետ: Քաղաքում անցկացվում էին տոնավաճառներ, գործում էին բազմաթիվ պանդոկներ:

Գանձը, հավանաբար, թաքցվել է 1652 թվականից հետո: Հնագետների այսպիսի եզրակացության են եկել այն պատճառով, որ ամենաուշ ժամանակի մետաղադրամը թվագրված է հենց այդ թվականով: Հազիվ թե հաջողվի պարզել, թե ով էր այդ կարողության տերը եւ նրան ինչ է պատահել:

Կարելի է միայն ասել, որ գանձը թաքցվել է Էլկի պատմության շատ փոթորկոտ ժամանակաշրջանում: 1653 թվականին այստեղ բռնկվել էր ժանտախտի համաճարակ: Երկու տարի հետո քաղաքը գրավել են շվեդները, իսկ 1656 թվականին այն կողոպտել ու հրկիզել էր հետման Վինցենտ Գոսեվսկու զորքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ