News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոնակոն պահպանում է աշխարհում անշարժ գույքի գների ամենաբարձր մակարդակով երկրի կարգավիճակը, վկայում է Savills միջազգային անշարժ գույքի գործակալության պատրաստած վերլուծական ակնարկը, փոխանցում է «Լենտա»-ն:

«Մոնակոյի բացառիկությունը անալոգներ չունի,- արձանագրում են վերլուծաբանները:- Սա աշխարհի ամենափոքր պետություններից մեկն է, միայն Վատիկանն է տարածքով ավելի փոքր, բայց Մոնակոյում ավելի շատ միլիոնատերեր կան, քան ցանկացած այլ երկրում: Հայտնիները, արդյունաբերության տիտանները, արիստոկրատները եւ համաշխարհային այլ էլիտաներն այն իրենց տունն են անվանում: Մոնակոյի գրավչությունն անսահման է»:

Փորձագետների դիտարկումներով՝ Մոնակոյում բոլոր տեսակի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ՝ չնայած կորոնավիրուսի համավարակին: Ընդ որում, երկրում օբյեկտների ընտրությունը խիստ սահմանափակ են համարում: Միջինում մեկ քառակուսի մետր բնակելի տարածքն այստեղ արժե ավելի քան 48 հազար եվրո: Մոնտե Կառլոյում այդ ցուցանիշը 53 հազար եվրո է կազմում:

«Միայն Հոնկոնգում են գները մրցակցում ամենաթանկ անշարժ գույքի տիտղոսի համար,- նշում են Savills-ում:- Մոնակոն եւ Հոնկոնգը շատ սահմանափակ են հասանելի տարածքների հարցում եւ աջակցվում են համաշխարհային հեղինակությամբ: Էլիտար անշարժ գույքը Նյու Յորքում երկու անգամ ավելի էժան է, քան Մոնակոյում, իսկ Լոնդոնում եւ Փարիզում՝ համապատասխանաբար 60 եւ 68 տոկոսով ավելի էժան»:

Վերլուծաբաններն ակնկալում են, որ տեսանելի ապագայում Մոնակոյում բնակարանների գները անփոփոխ կմնան կամ մի փոքր կբարձրանան: Այնուամենայնիվ, կանխատեսվում է վերավաճառքի գործարքների «դանդաղում», քանի որ «աշխարհը դադար է տալիս՝ իրավիճակը գնահատելու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ