News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անգլիական Մերսիսայդ կոմսության Սենթ Հելենս քաղաքից ամուսինները, որոնք համատեղ 65 տարի են ապրել, բացահայտել են երկարատեւ ու երջանիկ հարաբերությունների գաղտնիքը, հայտնում է Daily Mail-ը:

88-ամյա Դեւիդ Մեթյուսը եւ նրա 84-ամյա կինը՝ Մարգըրեթը պատմել են, որ ծանոթացել են 1954 թվականին կանգառում՝ պարի ակումբի ուղղությամբ գնացող ավտոբուսին սպասելիս: Մարգըրեթը համոզված է, որ այն տարիներին ավելի հեշտ էր երկարատեւ հարաբերություններ ստեղծելը, քանի որ չկային ուշադրությունը շեղող հեռախոսները: «Կարեւոր է միմյանց հետ զրուցելը. սա երկար տարիներ միասին մնալու միակ միջոցն է»,- պարզաբանել է նա:

«Մենք շփվելու համար ժամանակ միշտ գտնում էինք, եւ ինչպես ցանկացած զույգի դեպքում, մեզ մոտ էլ են եղել վերելքներ ու անկումներ, բայց մենք մշտապես իրար հայտնում էնք մեր ապրումների մասին,- նշել է Մարգըրեթը: - Դա այնքան տարօրինակ է, ես միշտ մտածում էի, որ բոլորի մոտ այդպես է, բայց երբ շրջապատողներին պատմում եմ մեր մասին, նրանք զարմացած են թվում: Երկարատեւ ամուսնության գաղտնիքը մեկ գավաթ թեյն է եւ անկաշկանդ զրույցը»:

Դեւիդը եւ Մարգըրեթը ամուսնացել են 1955 թվականի մայիսի 28-ին: Ամուսինները երեք երեխա ունեն, 9 թոռ եւ 3 ծոռ: Մարգըրեթը շեշտում է, որ իրենց հարաբերությունները բոլոր դժվարությունները հաղթահարել է այն բանի շնորհիվ, որ իրենք միշտ ընկերներ են մնացել: «Դա հետաքրքրությունը շարժում է: Նույնիսկ հիմա ես կարող եմ նրան ինչ-որ բան պատմել, եւ նա կասի, որ այդ պատմությունը նախկինում երբեք չի լսել,- պնդում է նա: - Մենք միշտ խոսելու բան ունենք, եւ ես նրան դրա համար սիրում եմ: Ինձ դուր է գալիս ժամանակ առ ժամանակ բամբասել»:

Տեխնոլոգիաների, բջջային հեռախոսների եւ համացանցի դարում հարաբերությունների կառուցումն ավելի դժվարացել է, ասում է Մարգըրեթը: «Ես ուրախ եմ, որ երիտասարդ տարիներին Facebook չեմ ունեցել,- խոստովանում է նա: - Ավտոբուսի կանգառում ես, հավանաբար, կառչած կլինեի հեռախոսին եւ Դեւիդի հետ երբեք չէի ծանոթանա: Ես այնքան երջանիկ եմ, որ հանդիպել եմ նրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ