News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Aravot.am-ի  տեղեկություններով, Գյումրու տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող երկու ֆաբրիկաներում՝ «Լենտեքս»-ում ու «Սվետտեքստ» -ում, որը գործում է «Չուլոչնու» շենքում, հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված բավական մեծ թվով աշխատակիցներ։

«Լենտեքս»-ից նմուշառվել են 90 հոգի, որոնցից 20-ի մոտ թեստերի պատասխանները եղել են դրական։ Իսկ «Սվետտեքստ» -ում նմուշառել են 50 աշխատակցի, դրական պատասխան է եկել 10 հոգուց ավելիի մոտ։ Ի դեպ, այս երկու կառույցներում հետազոտություններն իրականացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Բանն այն է, որ երեք օր առաջ «Լենտեքս-»-ի երկու աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, սա էլ առիթ է հանդիսացել, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆաբրիկայի աշխատակիցներից նմուշառումներ իրականացնի։

Քննարկվում է նաև այս երկու ֆաբրիկաների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու հարցը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ