News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ուժային կառույցների ղեկավարիների փոփոխությունը վկայում է մեկ բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երկարակեցության համար գործի է դնում վերջին միջոցը՝ ուժային մեթոդը։

Այլեւս չի հաջողվում կասեցնել համակարգի անկումը, դրա համար նրան այս կառույցներում պետք են խիստ վստահելի անձինք, դրա համար ԱԱԾ-ն վստահեց համակարգից կիլոմետրերով հեռու, բայց սատանաներին անգամ հայտնաբերող, իր ցանկացած հրահանգ կյանքի կոչող Արգիշտի Քյարամյանին, իսկ ոստիկանության ղեկը տվեց սեփական ընկերոջը՝ Վահե Ղազարյանին։ Այս նախապատրաստական աշխատանքները հենց այնպես չեն։

Փաշինյանը աշխատանքից հեռացնում է երկու առանցքային պաշտոնյաների, որոնք այս իրավիճակի անմիջական պատասխանատուները չեն։ Համավարակի դեմ պայքարը տապալելու համար հաստատ առաջինը նրանք չէ, որ աշխատանքից պիտի ազատվեին։ Ուրեմն ո՞րն է այս պաշտոնյաների հեռացման եւ վստահելիներին համակարգի գլխին դնելու նպատակը։

Մեկ շաբաթում արագ առողջացած Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտակարգ դրության ավարտից հետո իր իշխանությանը սպառնացող վտանգներին դիմակայելու, այս պահին նրան հետաքրքիր չէ, թե ինչ կլինի վիրուսի տարածման հետ, պետք լինի՝ մի օր կհայտնվենք դժոխքում, մի օր էլ՝ դրախտում։ Թվերն էլ իրենց ձեռքում են՝ կուզեն բոլորին մեկ օրում վարակակիր կդարձնեն, կուզեն՝ մեկ շաբաթից բոլորին կառողջացնեն։

Փաշինյանը շատ լավ գիտի, որ արտակարգ դրության ավարտից հետո քաղաքական ուժերն իր դեմ են դուրս գալու, եւ քաղաքական պայքարին պատրաստվելու համար պետք են մարդիկ, որոնք ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնի։

Ուժայիններին սեփական գրպանում ունենալով՝ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը կկարողանա ըմբոստության ալիքը զսպել, ընդդիմադիրների ակտիվությունը կասեցնել։ Թերեւս ամենից լավ Փաշինյանը գիտի, թե այդ ուժայիներն ինչ վիճակում կհայտնվեն, երբ հիասթափված ամբոխը նրանից պարզաբանումներ պահանջի չկատարած խոստումների եւ տապալած կառավարման համար։

Բայց այս փոփոխությունները նաեւ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ նախապատրաստվում է քաղաքական ընդդիմախոսների հետ կռվին, ու նա իշխանությունը հեշտ չի զիջելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում...
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը...
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Ամենաշատ