News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի զինված ուժերը չեն արձագանքում ռազմական գծի զանգերին, «Ռյոնհապ»-ին հայտնել է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այսօր առավոտյան հարավկորեացի զինվորականները փորձել են զանգահարել կապի ռազմական գծերով սահմանի արեւմտյան եւ արեւելյան մասերում, սակայն ոչ ոք նրանց չի պատասխանել: Անպատասխան են մնացել նաեւ առեւտրային նավերի կապի միջազգային ցանցի միջոցով ՌԾՆ-ի գծով կապի դուրս գալու փորձերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսօր առավոտյան տարածած հայտարարության մեջ ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել են Հյուսիսի եւ Հարավի միջեւ բոլոր հաղորդակցական գծերի լիարժեք խզման ուղղությամբ միջոցների ձեռնարկման մասին: Գործակալության տվյալներով՝ հունիսի 8-ին Հարավային Կորեայի ուղղությամբ աշխատանքի համար պատասխանատու գերատեսչությունների ընդհանուր ժողովին Կորեայի Աշխատավորական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը եւ կուսակցության Կենտրոնական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Կիմ Յո Չժոնը շեշտել են «հարավկորեական գործերի հետեւողական շրջադարձի անհրաժեշտությունը թշնամիների հետ գործերի ուղղությամբ»: Որպես առաջին քայլ՝ հրաման է տրվել վրջնականապես դադարեցնել հաղորդակցությունը բոլոր ուղիներով, այդ թվում՝ զինվորականների եւ երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ հատուկ գծի:

ԿԺԴՀ-ն դեռ հունիսի 5-ին հայտարարել էր Հյուսիսի եւ Հարավի միջեւ կապի համատեղ գրասենյակի աշխատանքի դադարեցման մասին՝ ի պատասխան հյուսիսկորեացի փախստակների կազմակերպության կողմից երկրի բարձրագույն ղեկավարությանը քննադատող թռուցիկներով փուչիկների արձակմանը: Նախօրեին ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների ողջ սպեկտրը համակարգող հարավկորեական միավորման նախարարության ներկայացուցիչներին չէր հաջողվել առավոտյան կապ հաստատել Փհենյանում իրենց գործընկերների հետ, սակայն երեկոյան հեռախոսազանգը կայացել էր: Այսօր առավոտյան զանգին եւս ոչ ոք չի ատասխանել, ընդ որում, հարավկորեական կողմը որեւէ նախնական ծանուցում չի ստացել գծի աշխատանքի դադարեցման վերաբերյալ:

«Միջկորեական կապի գծերը հաղորդակցության հիմնական միջոցն են, դրանց աշխատանքը պետք է պահպանվի՝ Հարավի եւ Հյուսիսի պայմանավորվածությունների համաձայն ... (Մեր) կառավարությունը հավատարիմ կմնա միջկորեական պայմանավորվածություններին, ջանքեր կգործադրի Կորեական թերակղզում խաղաղության եւ բարգավաճման հասնելու համար»,- այս կապակցությամբ լրագրողներին ասել է միավորման նախարարության ներկայացուցիչը:

Առավոտյան ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ զինվորականներն ուշադիր հետեւելու են իրավիճակի զարգացմանը եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկեն: Նախագահի աշխատակազմը դեռ չի վերլուծել ԿԺԴՀ-ի որոշումը եւ զերծ է մնում պաշտոնական մեկնաբանություններից: Սակայն Հարավային Կորեայի անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հանդիպումը որոշվեց չհրավիրել:

Սովորաբար Հյուսիսի եւ Հարավի զինվորականներն օրական երկու անգամ՝ ՝ 9:00-ին եւ 16:00-ին, հեռախոսազանգեր են կատարում կապը ստուգելու համար: Կորեական թերակղզու արեւմտյան ափի երկայնքով ձգվող գծով փոխանցվում են նաեւ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման համար հեռախոսազանգեր իրականացնելու մտադրության մասին հաղորդումները: Այդպես, այն գործարկվել է անցած տարվա նոյեմբերին Չհանինդո կղզում ափամերձ հրետանու կրակահերթի քննարկման համար եւ այս տարվա մայիսին հարավկորեական պահակախմբի հրետակոծման  կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ