News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 9-ից Կիպրոսը վերականգնում է մյուս երկրների հետ ավիահաղորդակցությունը, սկսում են աշխատել Լառնակայի եւ Պաֆոսի օդանավակայանները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կղզու օդանավակայանները կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին մարտի 21-ից, բացառություն էր արվել միայն բեռների ավիափոխադրումների եւ հումանիտար ու բժշկական բեռնափոխադրումների, ինչպես նաեւ կիպրոսցիների հայրենադարձության համար:

Մայիսի 4-ից Կիպրոսը սկսել է կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումներն աստիճանաբար թուլացնել:

Նախատեսվում է Կիպրոսի օդանավակայանների բացման եւ մյուս երկրների հետ կապերի վերականգնման երկու փուլ. առաջին փուլը՝ հունիսի 9-19-ը, երկրորդ փուլը՝ հունիսի 20-ից:

Համաճարակաբանական պատկերի հիման վրա սահմանվել է երկրների 2 կարգ, որոնց հետ Կիպրոսի օդային հաղորդակցությունը վերականգնվել է: «Ա» կարգի մեջ են մտել Հունաստանը, Մալթան, Բուլղարիան, Նորվեգիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Սլովենիան, Հունգարիան, Իսրայելը, Դանիան, Գերմանիան, Սլովակիան, Լիտվան: «Բ» կարգի՝ Շվեյցարիան, Լեհաստանը, Ռումինիան, Խորվաթիան, Էստոնիան, Չեխիան:

Առաջին փուլում երկու կարգերի երկրներից ճանապարհորդները օդանավ բարձրանալու թույլտվություն ստանալու համար պետք է ներկայացնեն հավաստագված լաբորատորիաների լաբորատոր փորձարկումների հավաստագիր՝ COVID-19-ի բացասական արդյունքով, կատարված թռիչքից 72 ժամ առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ