News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գործում է շաբաթական 7 օր, օրական 24 ժամ: Այս մասին հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական ​​հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց հանրապետության գլխավոր իրավապաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց իր աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի համար: «ՄԻՊ գրասենյակը գործում է ծայրաստիճան ծանրաբեռնված ռեժիմով եւ իր անձնվիրության շնորհիվ իրականացնում է իր բարդ խնդիրը»,- շեշտեց Թաթոյանը: Նա նշեց, որ 2019 թվականին երկու բյուջետային ծրագրի իրականացման համար ՄԻՊ գրասենյակը 14 միջոցառում է նախատեսել:

Թաթոյանը նաեւ պատասխանեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցերին, ով, մասնավորապես, հետաքրքրվեց միջոցների ծագմամբ եւ քանակով, որոնք օմբուդսմենի գրասենյակը ստանում է միջազգային դոնորներից աջակցության տեսքով:

Իրավապաշտպանը նշեց, որ գրասենյակն իր գործունեության համար հիմնական միջոցները ստանում է պետբյուջեից, սակայն գումար է ստացվում նաեւ արտաքին դոնորներից՝ ի դեմս տարբեր միջազգային կազմակերպությունների: «Սակայն, այնուամենայնիվ, միջոցների 95.5 տոկոսը մենք ստանում ենք պետական ​​բյուջեից»,- շեշտեց Արման Թաթոյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ