News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն կտա ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների համատեքստում երեք հարցի վերաբերյալ, որոնք վերաբերում են ՍԴ-ի դատավորներին եւ Amicus curiae-ի գրությանը Հայաստանի Սահմանադրական դատարանի համար Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, հաշվի առնելով COVID-19-ի համավարակի վերաբերյալ շարունակական անհանգստությունը, Վենետիկի հանձնաժողովի բյուրոն որոշում է կայացրել Վենետիկում հանդիպում չանցկացնել, այլ հունիսի 18-19-ը գրավոր ընթացակարգով ընդունել 123-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված եզրակացությունների նախագծերը:

Վենետիկի հանձնաժողովը գրավոր ընթացակարգով կընդունի նաեւ հետեւյալ եզրակացությունները.

Ալբանիայի մասով՝ Աուդիովիզուալ ԶԼՄ-ների մասին թիվ 97/2013 օրենքին վերաբերյալ եզրակացությունը եւ Սահմանադրական դատարանի անդամներին նշանակելու կարգի վերաբերյալ,

Կոսովոյի մասով՝ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ,

Լատվիայի մասով՝ փոքրամասնությունների լեզուներով կրթության մասին օրենսդրության մեջ վերջերս մտցված փոփոխությունների վերաբերյալ,

Մալթայի մասով՝ կառավարության կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ եզրակացությունը՝  Հանձնաժողովի 2018 թվականի կարծիքի մեջ ներառված առաջարկությունները կյանքի կոչելու նպատակով,

Ռուսաստանի Դաշնության մասով՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ ՄԻԵԴ-ի որոշումների իրականացման վերաբերյալ փոփոխություններ կատարելու նախագծի մասին եզրակացությունը,

Թուրքիայի մասով՝ ընտրված թեկնածուների եւ քաղաքապետերի փոխարինման վերաբերյալ:

Հանձնաժողովը նաեւ ի գիտություն կընդունի «Հարգանքը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ արտակարգ իրավիճակներում օրենքի գերակայության նկատմամբ. Մտորումներ» թեմայով զեկույցը: Հանձնաժողովին գրավոր տեսքով կտեղեկացվի նաեւ նախորդ եզրակացությունների հետ կապված ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաեւ ընթացիկ փոփոխությունների մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ