Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Ռուզաննա Վլադիմիրի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ սոցիալական հարցերով։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։