News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կոնկրետ այդ փաստին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չէ, առավել եւս առերեւույթ որեւէ պետական մարմնի գործողության հետ կապված հարց բարձրացված չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին կայքերից մեկը հրապարակել էր խմբակային բռնաբարության գործի նյութերը, որից պարզ է դառնում, որ այդ հանցագործության հեղինակներից մեկը եղել է Գագիկ Ծառուկյանը:

«Ես առհասարակ կարող եմ ասել, որ ընդհանրապես կարեւոր է ցանկացած մարդու արժանապատվությունը, անձնական կյանքը եւ նման արժեքները: Քաղաքականությունը իր սկզբունքներն ունի, քաղաքականությունից դուրս՝ իր սկզբունքները, բայց կոնկրետ այդ դեպքին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չէ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ