News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի կառավարությունը մտադիր չէ մասնակցել զինաթափման մասին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հաու Չունինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումը: Չինաստանը մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ այսպես կոչված եռակողմ բանակցություններին»,-ասել է նա:

«Վերջին տարիներին ԱՄՆ-ը դուրս է եկել մի շարք միջազգային համաձայնագրերին, այդ թվում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից, զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագրից, Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրից, Բաց երկնքի մասին պայմանագրից, իսկ այժմ քննարկում են միջուկային փորձարկումների վերսկսման հնարավորությունը: Երբ նման երկրի պաշտոնական դեմքը խոսում է բարի կամքի բանակցությունների մասին, դա անհեթեթություն է»,-հավելել է դիվանագետը:

Ավելի վաղ ԱՄՆ սպառազինությունների հսկողության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին հայտնել է, որ այս ամիս բանակցություններ սկսելու շուրջ համաձայության է հասել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկինի հետ, եւ Չինաստանը եւս հրավիրված է:

Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի անանուն ներկայացուցչին, հայտնել է, որ Ռյաբկովն ու Բիլինգսլին բանակցություններ կվարեն հունիսի 22-ին Վիեննայում: Գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնը չի բացառում, որ բանակցությունների ժամանակ կքննարկվի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ոչ պաշտոնական անվանումը՝ СНВ-3) երկարաձգման հնարավորությունը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ