News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետը հայտարարեց, որ առնվազն երկու անձ մահացել է, քանի որ հնարավոր չի եղել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք մի պարզ պատճառով՝ տեղ չի եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին նշեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին. «Այդուհանդերձ, Սահմանադրությամբ պետությունն ունի մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու միջազգային պարտավորություններ: ՄԻԵԴ-ը բազմաթիվ որոշումներով արձանագրել է պետության կողմից մարդու առողջությունը պահպանելու մասին եւ եթե այս կամ այն օղակը չի կարողացել պահպանել մարդու առողջությունը նախատեսում է հատուկ ընթացակարգեր: Կուզենայի Ձեր արձագանքը լսել, որ բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով մարդիկ մահացել են, սրան պետք է իրավական գործընթաց հետեւի, թե ոչ պատասխանատվության մասով»:

Ի պատասխան Արման Թաթոյանը նշեց. «Մենք կապի մեջ ենք պարետատան հետ ցանկացած հարցով: բուժօգնության ցուցաբերման հարցերով ես լրացուցիչ գրություններ եմ հասցեագրել, այդ դեպքով էլ, որ ստանանք լրացուցիչ տեղեկություններ, որովհետեւ ինձ անհրաժեշտ են պաշտոնական պարզաբանումներ»:

Նաիրա Զոհրաբյանը եւս մեկ անգամ հնչեցրեց իր հարցը. «Երկու մարդ մահացել է հիվանդանոց չհասցնելու պատճառով: Ի վերջո քրեական վարույթ պետք է հարուցվի՞, թե ոչ, պարզելու համար մեղավորներին»:

Թաթոյանն էլ ասաց. «Ոորպեսզի քրեական վարույթ հարուցելու անհրաժեշտության հարցը լուծվի, անհրաժեշտ է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքները՝ արդյոք պաշտոնատար անձի մեղքով է եղել, թե ոչ: Այսինքն մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում սպասում են նաեւ դրա հետ կապված պարզաբանումներին, որպեսզի հասկանանք մեր հետագա գործունեությունը: Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ այս պահին իմ կողմից ժամանակավրեպ կլինի քրեական վարույթի մասին խոսելը, եւ ճիշտ չի լինի կանխակալ գնահատականներ հնչեցնել»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը շարունակեց, թե չի կարծում արդյոք, որ հենց բոլոր գործերը պարզաբանելու համար պետք է հարուցվի վարույթ, Արման Թաթոյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնատար անձ է, թեեւ անկախ է: Ի տարբերություն հասարակական, քաղաքական գործիչների, պատգամավորների, չեմ կարող նման գնահատականներ տալ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ