News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս տարի կմեկնարկի Գեղարքունիքի մարզում մոդուլային 3️ նոր դպրոցների կառուցման աշխատանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Մինչեւ 100 աշակերտի համար նախատեսված դպրոցներ կառուցվելու են մարզի Ջիլ, Շատջրեք եւ Լեռնահովիիտ բնակավայրերում:

Այս պահին հայտարարված են Ջիլի եւ Շատջրեքի միջնակարգ դպրոցների կառուցման մրցույթները:

Մրցույթներին մանրամաս կարող եք ծանոթանալ այստեղ

Դպրոցներն ընտրվել են հետեւյալ չափանիշներով՝

–Դպրոցում սովորող աշակերտների թիվը չպետք է գերազանցի 100-ը (հաշվի են առնվել նաև աշակերտների թվի առաջիկա 5 տարիների կանխատեսումները),

–դպրոցը պետք է լինի տվյալ համայնքի (բնակավայրի) միակ ուսումնական հաստատությունը,

–դպրոցի շենքը սեյսմիկ անվտանգության առումով պետք է լինի խոցելի,

–շինարարության ընթացքում պետք է առկա լինի այդ դպրոցի աշակերտների ուսումն այլ վայրում կազմակերպելու հնարավորություն,

–դպրոցի շենքի օգտագործման, սպասարկման համար հատկացված տարածքը պետք է հնարավորության տա կառուցել դպրոցի մոդուլային շենքը կամ պետք է առկա լինի համայնքի համաձայնությունը համապատասխան հողատարածք հատկացնելու վերաբերյալ:

Այդ շենքերի կառուցումը և կահավորումը նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի՝ 2021 թվականին»։

Տպել
Ամենաշատ