News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը


Իսկզբանե 2019-ին ՀՀ նախագահի աշխատակազմի կարիքների համար պետբյուջեից 1 միլիարդ 145 միլիոն դրամ էր հատկացվել: Այս մասին հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում, ըստ նրա, տարվա ընթացքում ճշգրտումներ են կատարվել, եւ այդ գումարն ավելացել է 350 միլիոն դրամով: Բայց, ի վերջո, 2019-ին նախագահի աշխատակազմը 248 միլիոն դրամով ավելի քիչ գումար է ստացել, քան 2018-ին (15 տոկոսով պակաս): «Փաստացի 1 միլիարդ 452 միլիոն դրամ է օգտագործվել կամ՝ ճշգրտված ցուցանիշի 96 տոկոսը»,- նշեց նախարարը:

2019 թվականին Հայաստանի Ազգային ժողովի կարիքների համար պետբյուջեից շուրջ 5 միլիարդ 254 միլիոն դրամ է հատկացվել: Տարվա ընթացքում այս ցուցանիշը նույնպես ճշգրտվել եւ ավելացել է՝ հասնելով 6 միլիարդ 231 միլիոն դրամի: Փաստացի իրացվել է 5 միլիարդ 821 միլիոն դրամ կամ ընդհանուր գումարի 93.4 տոկոսը: Ֆինանսների նախարարը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովին 29 տոկոսով ավել է գումար տրամադրվել, քան 2018 թվականին:

Ընդ որում, ՀՀ վարչապետի ապարատի կարիքների համար 2019 թվականին իսկզբանե 17.3 միլիարդ դրամ էր հատկացվել: Տարվա ընթացքում այդ ցուցանիշը ճշգրտվել եւ աճել էր մինեւ 18.9 մլրդ դրամ: Իսկ փաստացի, ըստ նրա, օգտագործվել է 14.5 միլիարդ դրամ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից խավիարի մատակարարման հարցում
Կոլիֆորմները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց...
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է…
Հիմա էլ «մեղավորը» արտագնա աշխատանքի մեկնողներն ե՞ն. Թադեւոս Ավետիսյան
Ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունների օրոք...
Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած...
Վահագն Խաչատուրյանը Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հարցը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ…
Հայաստանի ՊԵԿ-ը կարող է հարեւան երկրների համար մոդելային օրինակ հանդիսանալ. ՀԲ ծրագրերի ղեկավարը՝ Բադասյանին
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին…
Ամենաշատ