News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայում կարաբիներները 59 մարդ են ձերբակալել՝ մաֆիոզային գործունեության մեղադրանքով. օպերացիան հարվածել է նեապոլիտանյան «Կամորրա» հանցավոր կազմակերպության երեք կլաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես լրագրողներին հայտնել են կարաբիներների ներկայացուցիչները, հետաքննությունը «բացահայտել է գործարարության եւ քաղաքականության ոլորտում համատեղ մասնակցության սերտ ցանցը»: Դրա մասնակիցները մեղադրվում են մաֆիոզային կազմակերպության ստեղծման, ընտրությունների անցկացման ժամանակ կոռուպցիայի, շորթման եւ աճուրդներին խարդախության մեջ:

Ձերբակալություններից բացի կիրականացվի նաեւ «ավելի քան 80 միլիոն եվրո արժողությամբ գույքի առգրավում»:

La Repubblica թերթն օպերացիայի կապակցությամբ նշում է, որ կարաբիներները ձերբակալել են նաեւ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունից սենատոր Լուիջի Չեզարոյի երեք եղբայրներին: Նրանցից երկուսը տնային կալանքի տակ են: Երրորդը՝ Նեապոլի հյուսիսային արվարձանում գտնվող բժշկական կենտրոնի սեփականատերը, կալանավորված է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ