News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2019 թվականին Սահմանադրական դատարանի կարիքների համար ծախսվել է 725 մլն դրամ: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ փաստացի իրացվել է 682 մլրդ դրամ կամ ընդհանուր գումարի 94 տոկոսը:

2019-ին արդարադատության նախարարությանը պետբյուջեից ծրագրվում էր տրամադրել 16,9 մլրդ դրամ, սակայն շտկումներից հետո տրամադրվել է 20 մլրդ դրամ:

«Փաստացի արդարադատության նախարարությունն օգտագործել է 19,1 մլրդ դրամ»,-հայտնեց Ջանջուղազյանը:

2019-ին դատական համակարգի կարիքների համար ծախսվել է 11,8 մլրդ դրամ, ինչը կազմում է պետական միջոցներից տրամադրված ընդհանուր գումարի 95,5 տոկոսը:

Դատախազության պահպանման համար իրացվել է 5,4 մլրդ դրամ կամ պետական բյուջեից տրամադրված միջոցների ընդհանուր գումարի 99 տոկոսը:

Քննչական կոմիտեի կարիքների համար ծախսվել է 8,1 մլրդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեից տրամադրված միջոցների ընդհանուր գումարի 97,2 տոկոսը:

Հատուկ քննչական ծառայության համար տրամադրվել է 740 մլն դրամ: Իրացվել է 98 տոկոսը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ