News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում կոնկրետ գործի շրջանակներում դատարանի որոշմամբ հեռախոսները գաղտնալսելու իրավունք ունեն ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, զուտ տեխնիկական տեսանկյունից, օպերատիվ գաղտնալսման հնարավորություն կա, որի մասին մարդը կարող է եւ չիմանալ: Այս մասին հունիսի 9-ին իր ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի ֆոնին ընդունված նոր օրենքը թույլ է տալիս մետատվյալներ հավաքել, որոնք կապված չեն անձի հետ, սակայն, վերլուծելով դրանք, կարելի է կարեւոր տեղեկություններ իմանալ նրա մասին: Նա հավելեց, որ, ընդհանուր առմամբ, անվտանգության տեսանկյունից գաղտնալսումից բջջային կապն ավելի խոցելի է, քան մեսենջերները:

Facebook-ում միջնորդը միայն ադմինիստրատորն է, որը կարող է տեսնել նամակագրությունը: «Դա որեւէ հետեւանք չի ունենա, եթե դուք, օրինակ, դատական ​​գործով չեք անցնում: Այդ դեպքում տվյալները տեսականորեն կարող են օգտագործվել: Facebook-ը վեց ամիս պահում է անգամ ջնջված հաղորդագրությունները: Քիչ հավանական է, սակայն տեսականորեն հնարավոր է, որ նամակագրությունը նույնիսկ հանրային տիրույթում հայտնվի: Ինչ վերաբերում է այս ցանցով զանգերին, ապա դրանք ավելի անվտանգ են, քան նամակագրությունը»,- նշեց Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ WhatsApp-ը եւ Viber-ն այս տեսանկյունից ավելի լավ են պաշտպանված, սակայն դրանց հնարավորությունները դեռ լիովին անհայտ են, եւ կան կասկածներ, որ WhatsApp-ն ակտիվորեն համագործակցում է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ:

«Մեսենջերներում խնդիրն այն է, որ դուք գրանցվում եք բջջային հեռախոսահամարով, եւ եթե ինչ-որ մեկը կարողանա ստեղծել ձեր SIM քարտի պատճենը, ապա կարող է ձեր փոխարեն SMS ստանալ: Սակայն մեսենջերներում կան կարգավորումներ, որոնք թույլ են տալիս հատուկ գաղտնաբառ ստեղծել, եւ երբ ինչ-որ մեկը որոշի ձեր փոխարեն գրանցվել մեսենջերում, ապա կպահանջվի այդ գաղտնաբառը, որը հայտնի է միայն ձեզ»,- պարզաբանեց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նշեց սմարթֆոնների օպերացիոն համակարգերի թարմացման եւ էկրանին պաշտպանիչ PIN կոդի տեղադրման կարեւորությունը, ինչը լրացուցիչ կպաշտպանի ձեր հեռախոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ