News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե իշխանությունն ունակ չէ այս պարագայում ադեկվատ ընկալել վտանգները եւ արձագանքելն, ապա ինչ գործ ունի իշխանության գլխին: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Մենք ասում ենք՝ մարդիկ առանց աշխատանք։ են մնում, մահանում են կորոնավիրուսից, տնտեսական ճգնաժամը չոքել է մարդկանց բկին, բանկերի ձեռքը պլեն են ընկել, մեզ ի՞նչ են հակադարձում: Ոչ մի բովանդակային հակադարձում չկա: ես ուղղակի ապշած եմ այդ լկտիության սահմաններից: Բոլորը թրերը հանած ընկել են մեյդան, ի վերջո ամոթ ա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ քայլերի է դիմելու ԲՀԿ-ն, արդյոք անվտահություն հայտնելու գործընթաց կարող է սկսել, Արման Աբովյանը պատասխանեց. «Ես հստակ գործիքակազմը առայժմ չեմ նշի, բայց կարող եմ ասել, որ ոչ մի գործիք չի անտեսվի մեր կողմից հարկ եղած դեպքում: Ոչ մի բանով կաշկանդված չենք: Մենք հիմա շատ ակտիվ հանդիպումներ, կոնսուլտացիաներ ենք անցկացնում քաղաքական ուժերի, հասարակական կազամկերպությունների հետ, այն մարդկանց, որոնք մտահոգված են»:

Հարցին, թե արդյո՞ք հանդիպում եղել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, Աբովյանը պատասխանեց. «Ես անձամբ տեղեկություն չունեմ, դրա հետ մեկտեղ ես չէի սեւեռվի անունների վրա, որովհետեւ էլի փորձում ենք հատվածային սենսացիաներ գտնել, փոխանակ տեսնելու գլոբալ իրավիճակի զարգացման միտումները: Իսկ  այդ միտումները ահավոր են, Իշխանությունն ունակ չէ ադեկվատ գնահատել իրավիճակը»:

Աբովյանը հավալեց, որ երբեք չեն գնա այնպիսի ուժերի հետ համագործակցության, որոնք ընդունելի չեն ժողովրդի կողմից. «Առայժմ այսքանը: Մենք գիշերով չենք հանդիպում: Դուք կտեսնեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ