News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երբ վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ բոլորը խառնվել են իրար, որովհետեւ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն է ընդունվել, մոռացել է, որ մենք կողմ ենք քվեարկել այդ օրինագծին: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Մենք հասկանում ենք, որ եթե չինովնիկը ձեռքը խցկել ա բյուջեի մեջ, պետք է պատժվի: Սա ցայտուն օրինակ է, որ ոչ ադեկվատ են եւ ոչ պրոֆեսիոնալ»,-ասաց նա՝ հավելելով. «Ազնիվ քաղաքական ուժը աշխատում է հօգուտ պետության, ոչ թե ձեռքն է վերցնում մահակը եւ վազվզելով սկսում վախեցնել: Գոյություն ունեն սկզբունքներ. Եթե դուք այդքան բանը գիտեիք, ինչի՞ էիք հուշագիր ստորագրում»:

Հարցին, թե ԲՀԿ-ն այսօր պահանջո՞ւմ է վարչապետի հրաժարականը, Արման Աբովյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել դիմակայել այդ բոլոր իրավիճակներին եւ այո, ամբողջ կառավարությունը պետք է փոխվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ