News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը քիչ հավանական է համարում նավթի գների անկումը բարելի դիմաց 30 դոլարից զգալիորեն ավելի ցածր: Այս մասին նշված է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարծում ենք, որ բարելի դիմաց 30 դոլարից զգալիորեն ավելի ցածր նավթի գնանկման սթրեսային սցենարը հիմա քիչ հավանական է: Շուկան 2020 թվականի երկրորդ կեսին ավելի շուտ կբախվի արտադրության դեֆիցիտին՝ պահանջարկի աստիճանական բարելավման եւ առաջարկի կրճատման պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Եվս մեկ ամսով նավթի արդյունահանման ռեկորդային կրճատումը երկարաձգելու մասին ՕՊԵԿ+ համաձայնագիրը պետք է արագացնի շուկայում հավասարակշռության վերականգնումը, կարծում է Fitch-ը: Սակայն առայժմ պարզ չէ՝ այսօրվա դրությամբ նավթի գների վերականգնումն արդյո՞ք կայուն է: ՕՊԵԿ+-ի մեջ չմտնող երկրներում, հատկապես ԱՄՆ-ում հումքի արդյունահանումը զգալի ազդեցություն կունենա պահանջարկի եւ առաջարկի հաշվեկշռի վրա: Տարվա առաջին կեսին կուտակված նավթի պաշարների նորմալացումը կտեւի մի քանի ամիս, կանխատեսում է գործակալությունը:

Նավթի բարելի դիմաց 40 դոլար գինը կարող է հանգեցնել ԱՄՆ ընկերությունների արդյունահանման ծավալների աճի, ինչը կսահմանափակի շուկայում գների վերականգնումը: 30 դոլար գնի դեպքում արտադրողներն ի վիճակի կլինեն կայունացնել իրենց արդյունահանումը, նշում է Fitch-ը:

Ըստ Fitch-ի գնահատականների՝ ՕՊԵԿ+ երկրները արդյունահանումը մայիսին մարտի համեմատ կրճատել են օրական գրեթե 7,5 մլն բարելով: Հունիսին գործարքի անդամ երկրների ընդհանուր կրճատումները պետըք է գերազանցեն օրական 9 մլն բարելը:

Ապրիլին Fitch-ը 2020 թվականին Brent տեսակի նավթի միջին տարեկան գնի կանխատեսումը պահպանել էր բարելի դիմաց 35 դոլարի մակարդակում: Ընդ որում՝ բարելի դիմաց մինչեւ 45 դոլար գնաճ է սպասվում 2021 թվականից ոչ շուտ, իսկ մինչեւ 53 դոլար՝ 2022 թվականից ոչ շուտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ