News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանական Քոլչեսթեր քաղաքի (Էսեքս կոմսություն) բնակիչը վաճառել է հնագույն մետաղադրամը, որը նա պահում էր մանկության տարիներից, եւ հարստացել է, հայտնում է Daily Gazette-ը:

Քեւին Սցիլիթոուն մետաղադրամը գտել էր 1973 թվականին, երբ 10 տարեկան էր: Այդ ժամանակ Քոլչեսթերում մաքրում էին քաղաքի միջով հոսող Քոլմ գետը: Քեւինն ու մյուս աշակերտները փորփրում էին գետի հատակից ափ նետված հողը՝ հուսալով գտնել հին հռոմեացիների գանձերը: Նրան հաջողվել էր պեղել մի քանի հռոմեական մետաղադրամներ:

Մետաղադրամներից մեկն առանձնապես լավ էր պահպանվել, բայց Սցիլիթոունին երկար ժամանակ չէր հաջողվում այն նույնականացնել: Տղամարդը կռահեց, որ իր ձեռքն է ընկել 291 թվականի հազվագյուտ բրոնզե անտոնինիան միայն բանից հետո, երբ համանման մետաղադրամ տեսավ Բրիտանական թանգարանում: Դրանք հատել էր բռնակալ կայսր Կարաուսիոսը՝ իր զորքերին վճարելու համար:

Փորձագետները ենթադրում էին, որ այսպիսի մետաղադրամի համար կարող են տալ մինչեւ 800 հազար ֆունտ սթերլինգ, սակայն աճուրդին մասնակցող ԱՄՆ-ից հավաքորդը գինը հասցրել է մինչեւ 4 հազար ֆունտ սթերլինգի:

Կարաուսիոսը հռոմեացի բռնակալ կայսր էր, որը մ.թ. երրորդ դարի վերջին իշխել է Բրիտանիայում եւ Գալլիայի հյուսիսում: Նա ծնվել է գալլական ցեղերից մեկում, կարիերա է արել հռոմեական բանակում, այնուհետեւ իրեն հռչակել է կայսր: Իշխել է 7 տարի, նրան սպանել է իր մանկլավիկներից մեկը, որը հետո գրավել է նրա տեղը: Մետաղադրամները, որոնք Կարաուսիոսը հատում էր Լոնդինիայում եւ եւս 2 քաղաքում, նրա կառավարման մասին տեղեկությունների գլխավոր աղբյուրներից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ