News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շատ քաղաքացիներ դժգոհ են դատարաններում իրենց գործերի քննությունից, որովհետեւ յուրաքանչյուր դատավոր տարեկան քննության է ստանում մոտ 1700 գործ: Հայաստանում քննիչն իր վարույթ է ստանում տարեկան մոտ 50-60 քրեական գործ: Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Խորհրդարանականի խոսքով՝ դատախազը նույնպես իրականացնում է դատական գործերի վերահսկողություն, եւ այսպիսով՝ մեկ դատախազին բաժին է ընկնում մոտ 120 գործ: Սրա հետ կապված պատգամավորը հետաքրքրվեց՝ կան ինստիտուցիոնա՞լ խնդիրներ, թե՞ հարցը վերաբերում է նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ի պատասխան հարցին՝ Ջանջուղազյանը նշեց, որ առաջին քայլն այն բանի վերլուծությունն է, թե ինչու է համակարգն այսպիսի վիճակում: «Եթե դիտարկենք միայն հաստիքների ավելացումը, դա կարող է ցանկալի արդյունք չունենալ: Ես ինձ թույլ չեմ տա այս հարցով խորիմաստ մտքեր հայտնել, սակայն ավելի կարեւոր է այն, որ երկար տարիներ բոլոր սկզբունքների պահպանմամբ հաստատվել է պետտուրքի որոշակի չափ, որը մնում է նույն մակարդակին, այն դեպքում, որ դատական համակարգում պետք է ներդրվի փոխհատուցումների համարժեք համակարգ»,- նշեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ