News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 26
USD
413.06
EUR
398.31
RUB
7.14
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում նա անդրադարձել է առաջնագծում Ադրբեջանի վարքագծի համեմատական փոփոխություններին և դրա պատճառներին:

Ինչո՞ւ է լռում Ադրբեջանը

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումից հետո շրջանառության մեջ դրվեց «վերելակային դիվանագիտություն», «վերելակային պայմանավորվածություն» ձևակերպումները:

Այդ հանդիպմանն ու դրանից հետո ծավալված բանակցային գործընթացի հետագա ընթացքի վրա կանգ չեմ առնի, դա քննարկման առանձին թեմա է, ավելի շատ կանդրադառնամ այդ գործընթացից հետո առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտումների նվազման միտումներին և դրա պատճառներին:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանի տարբեր ակտիվացումները՝ զորավարժություններ, սահմանային տարբեր միջադեպեր, քարոզչական տարբեր դրսևորումներ, մեզ ստիպում են առավել մանրամասն վերլուծելու, թե ինչ է կատարվում մեր շուրջ և իրականում ինչու է՞ այս ակտիվացումների ֆոնին շարունակում ցածր մնալ հրադադարի ռեժիմի խախտումների թիվը:

«Վերելակային պայմանավորվածություններից» հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ (և ոչ միայն) տարբեր առիթներով խոսում էին այն մասին, որ 2018 թվականի հայտնի հանդիպման արդյունքում հնարավոր եղավ պայմանավորվածության հասնել Ադրբեջանի հետ, ինչի արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումների թիվը նվազեց: Եթե չեմ սխալվում այդ հանդիպման արդյունքները նույնիսկ ներառվել էին ՀՀ վարչապետի 100 փաստերի շարքում՝ որպես հաջողված արդյունք:

Միանգամից պետք է փաստել, որ այո, այդ հանդիպումից ու դրանով սկիզբ առած գործընթացից հետո սահմանագծին հրադադարի խախտումների թիվը նվազեց, սակայն դա իրավիճակի ընդհանուր լիցքաթափման վրա կամ մեր տարածաշրջանում առկա ռիսկերի նվազման վրա առանձնապես ազդեցություն չունեցավ: Ավելին, առաջնագծում վտանգավորության առումով միջնաժամկետ և երկարաժամկետ առումով նոր ռիսկեր ավելացան:

Ինչո՞ւ չի կրակում Ադրբեջանը կամ ինչո՞ւ էր Ադրբեջանին անհրաժեշտ հարաբերական դադար:

Փորձեմ բացել փակագծերը: 2018-ի «վերելակային դիվանագիտության» մեկնարկից ի վեր, Ադրբեջանը բավականին ակտիվացրեց ինժիներական-ամրաշինական աշխատանքները: Եթե մինչև 2018 թվականի հայտնի պայմանավորվածությունը աշխատանքային հիմնական ուղղությունը սահմանագծի ադրբեջանական հատվածում նոր կոմունիկացիաների ստեղծումն ու զարգացումն էր, շարժերի քողարկումը, ապա 2018-ից հետո, երբ չկրակելու փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինժիներական աշխատանքների հիմնական ուղղությունը տեղափոխվեց առաջնագծի մերձակա հատվածներ՝ մեր դիրքերից միջինը 300-400 մետր հեռավորության վրա:

Այս 1,5 տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է հագեցնել առաջնագիծը նոր ենթակառուցվածքներով՝ բազաներով, որոնք հագեցված է տեխնիկական որոշակի հնարավորություններով, շատ դեպքերում ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանումով, հրետանիով և այլն: Ինչպես նաև՝ դիտակետ-կրակակետերով, որոնք բավականին պաշտպանված են բետոնե և հողե շերտով և ֆունկցիոնալ մեծ հնարավորություններ ունեն:

Այս աշխատանքները 2018-2020 թվականների ընթացքում, որոշակի պարբերականությամբ ոչ խոշոր միջադեպերի են հանգեցրել: Մի քանի ուղղություններով, հայկական զինուժը կանխել է այդ աշխատանքների ինտենսիվությունը, ստիպել Ադրբեջանին՝ հրաժարվելու նախապես պլանավորած մի քանի ծրագրերից, սակայն ընդհանուր առմամբ, մեր դիրքերից որոշակի հեռավարության վրա Ադրբեջանը հագեցրել է տարբեր բնույթի ինժիներական կառույցներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ծավալած ինժեներական աշխատանքներն իրականացվում էր, այսպես ասեմ, մեր խոցելիության տիրույթում, ապա հրադադարի ռեժիմի ակտիվ խախտումների պարագայում դրանով կտուժեր իրենց աշխատանքը:

Որքան ես եմ տեղյակ, հայկական կողմն ակտիվ ինժիներական աշխատանքների հետ կապված տարբեր առիթներով տեղյակ է պահել միջնորդներին, սակայն այդ աշխատանքները կամ չեն դադարել կամ դադարը կարճատև բնույթ է կրել:

Ադրբեջանին ամեն գնով անհրաժեշտ էր այդ դադարը՝ առաջնագծի «սուր ծայրում» իր աշխատանքներն իրականացնելու համար և նա ձեռք բերված պայմանավորվածության՝ «մեծահոգության» շղարշի ներքո փորձեց թանկ «վաճառել» Հայաստանի և միջնորդների վրա:

Այս պահին էլ այդ աշխատանքները ընթացքի մեջ են՝ ոչ այն թափով ինչպես 2018 թվականի վերջին և 2019-ի ընթացքում: Երբ հիմնական աշխատանքներն ավարտվեն դրանով իսկ ավարտին կհասցվի հարաբերական դադարն ու «վերելակային դիվանագիտությունը»:

Հայկական զինուժը դիվանագիտական դաշտում թույլ տված սխալը անընդհատ փորձել է շտկել սահմանին՝ մի կողմից կանխելու Ադրբեջանի գործողությունների վտանգավոր բնույթը, մյուս կողմից՝  իրավիճակին համահունչ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացրել առանց այդ էլ ծանր ծառայություն տանող մեր զինծառայողների համար, լրացուցիչ ռեսուրսներ են ծախսվել, որոնք կարող էին ծախսվել այլ ուղղությամբ:

Ընդհանուր պայքարում հավասարակշռության ապահովումը հնարավոր է լինում ապահովել մեր զինված ուժերի բարձր պատասխանատվության և տարվող բարեխիղճ ծառայության շնորհիվ, սակայն քաղաքական իշխանության առաջնահերթ խնդիրը պետք է դառնա իր քաղաքական որոշումների միջոցով հնարավորինս նվազեցնելու զինված ուժերի ծանրաբեռնվածությունն ու լարվածությունը, որովհետև ցանկացած սայթաքում, ցանկացած ձախողում դիվանագիտական դաշտում ուղիղ ազդեցություն է ունենում զինված ուժերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չստորագրել որևէ փաստաթուղթ, որը նախատեսում է ԼՂՀ կարգավիճակի փոփոխություն․ Ստեփանակերտում հանրահավաքի հայտարարությունը
Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանի կողմից իրականացվել է նաև խորհրդային իշխանության տարիներին, և ԽՍՀՄ փլուզումից...
Մեր աջակցությունը կհայտնենք ԼՂ հակամարտության տևական կարգավորմանը. Նենսի Փելոսի
Մեր այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականության՝ ունենալ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան...
ՀՀ վարչապետի ստորագրությամբ Արցախի հարց չի լուծվում․ Արցախի ԱԺ նախագահ
Ես մեր ժողովրդին ուզում եմ ասել, որ որևէ անձ, անկախ դրանից նա Հայաստանի ․․․
ԱԳ նախարարը Արցախի ԱԺ պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու ԼՂ խնդրի կարգավորումը
Հանդիպման ընթացքում հանգամանալից կերպով անդրադարձ է կատարվել Հայաստանի և ․․․
Խաղաղության պայմանագիրը կնշանակի Արցախի հարցի կարգավորում հօգուտ Բաքվի․ Թեւանյան
Բրյուսելում վերջին հանդիպումը կայացել է ըստ ադրբեջանական օրակարգի․․․
ԱՄՆ-ը մտահոգված է ԼՂ-ում տիրող իրավիճակով ու կոչ է անում միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար․ Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Արցախում ռազմական գործողությունների մասին...
Ամենաշատ