News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո որևէ նիստի չի մասնակցել: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«ՍԴ նիստերին մասնակցելը ՍԴ դատավորների պարտավորությունն եւ է եւ ըստ էության, դատավորների աշխատանքը արտահայտվում է նիստերին մասնակցելով: Պարոն Վահե Գրիգորյանը իր պաշոտնը ստանձնելուց հետո որեւէ նիստի չի մասնակցել, այդ թվում աշխատակարգային նիստերին: Բայց ես ՍԴ շենքում նրան հաճախ եմ տեսնում, նրան հատկացված մեքենան հաճախ ենք տեսնում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջինիս աշխատավարձից զրկելուն, Ղազարյանը նշեց, որ իրենք նման լիազորություն չունեն. «Ինքը կարող է հրաժարվել աշխատավարձից կամ փոխանցել որեւէ հիմնադրամի»:

Հարցին, թե ինչու Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ նիստերին, աշխատակազմի ղեկավարն արձագանքեց. «Ես այդ թեմայով չեմ զրուցել իր հետ, դատավորի կարգավիճակը եւ իմ կարգավիճակը ինձ թույլ չի տալիս, որ ես դատավորից բացատրություններ պահանջեմ: Ես այդպիսի իրավունք չունեմ»:

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին պարգեւավճարներից զրկելուն, նա ասաց. «Չի կարելի ասել՝ զրկվել է, որովհետեւ պարգեւավճարը լրացուցիչ վճար է, որը հատկացվում է ըստ անհրաժեշտության, մեր դեպքում՝ ՍԴ նախագահի կարգադրությամբ: Պարոն Թովմասյանի վերջին մի քանի կարգադրություններով ինքը եւ պարոն Գրիգորյանը պարգեւավճարներ չեն ստացել:

Իմ պատկերացմամբ ՍԴ աշխատանքներից դուրս դատավորն այլ աշխատանք չունի անելու: Դատավորն իր ֆունկցիաները կատարում է դատարանի նիստերին մասնակցելով, իրենմակագրված նյութերի վերաբերյալ դատարանին հաղորդումներ ներկայացնելու միջոցով: Այդ ձեւով է արտահայտվում դատավորի ֆունկցիոնալ աշխատանքների կատարումը: Վերջին շրջանում ես չեմ հիշում, որ նրան նոր նյութեր մակագրված լինեն: Պարոն Գրիգորյանն ինքն էլ ասում, որ չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, եւ որպեսզի գործը չտուժի, ՍԴ նախագահը նյութերը մակագրում է այլ դատավորների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ