News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինական մեծ պատի հյուսիսային մասը կառուցվել է ոչ թե զավթիչներից պաշտպանվելու, այլ խաղաղ քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար: Այս կարծիքին է իսրայելացի հնագետ Շելլահ Լավին, որը աշխարհի տարբեր երկրներից գիտնականների հետ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ուսումնասիրել է պատի հյուսիսային հատվածը, հայտնում է Planet-Today-ը:

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է ամբողջությամբ քարտեզագրել Չինական մեծ պատի մոտ յոթուկես հարյուր կիլոմետր երկարությամբ հյուսիսային հատվածը: Անօդաչու թռչող սարքերի կիրառման արդյունքում ստացված տվյալները վերլուծելով՝ գիտնականները կասկածել են պատի նշանակության մասին տարածված կարծիքի մեջ:

Մինչ այժմ համարվում էր, որ Չինական պատի հիմնական գործառույթը Չինգիզխանի զորքերից Չինաստանի պաշտպանությունն է: Սակայն պատի հյուսիսային գիծը, որը հիմնականում անցնում է Մոնղոլիայի տարածքով, առանձնանում է համեմատաբար ոչ մեծ բարձրությամբ, դրա հետ մեկտեղ այն գտնվում է ճամնապարհների մոտ, ինչը վկայում է դրա ոչ ռազմական նպատակների մասին:

«Մենք կարծում ենք, որ պատի հյուսիսային հատվածը օգտագործվել է խաղաղ բնակիչների տեղաշարժի մոնիթորինգի համար: Հնարավոր է, որ պատից հետեւել են անասուններով մարդկանց տեղաշարժին, ովքեր այստեղ արոտավայր են փնտրել, այդպիսի վերահսկումը անհրաժեշտ է եղել հարկահանության համար: Կան նաեւ այլ վարկածներ, բայց դրանք դեռ չեն հաստատվել հնագիտական հետազոտություններով»,- նշել է իսրայելցի գիտնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ