News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարվել է պարգեւավճարներից։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում 2019թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի (աշխատկազմի ղեկավար Էդգար Ղազարյանը պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին՝ թե որքան պարգեւավճարներ եւ հավելավճարներ են ստացել ՍԴ դատավորները։

«ՍԴ դատավորների աշխատավարձը սահմանված է օրենքով, օրենքով է սահմանված նաեւ նրանցից յուրաքանչյուրի հավելավճարի չափը, որը տարբեր է՝ պայմանավորված դատավորի աշխատանքային ստաժով։ Ես չեմ ուզում կոնկրետ անձերի վերաբերյալ տվյալներ հրապարակել, քանի որ դա անձի անձնական տիրույթում կարող է լինել։

Պարգեւավճարներն ինչպես այլ պետական մարմինների պարագայում է այս դեպքում էլ նախատեսված է ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով, մենք վճարել ենք 28.6 տոկոսի չափով։ Այդ պարգեւավճարների հատկացումը կատարվում է ՍԴ նախագահի կարգադրությամբ։ Որպես կանոն փորձում է կիրառվել միասնական մոտեցում, այսինքն՝ հավասարաչափ 30 տոկոսի չափով վճարում է բոլորին, սակայն ՍԴ նախագահը տեւական ժամանակ հրաժարվել է ստանալ պարգեւավճարներ։ Վերջին շրջանում բացառություն է արված նաեւ Վահե Գրիգորյանին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նա չի մասնակցում ՍԴ աշխատանքներին»,- ասաց Ղազարյանը։

Արուսյակ Ջուլհակյանը Նկատեց, որ դատավորի վերաբերյալ տվյալները՝ որտեղից եւ ինչ չափով է ստանում աշխատավարձ կամ պարգեւավճար պետք է թափանցիկ լինի, Ղազարյանը նշեց. «Հաշվետու ժամանակաշրջանում որպես կանոն միասնական մոտեցում է կիրառվել, այսինքն՝ ամբողջ աշխատակազմին նույն չափով է։ Իսկ եթե աշխատակիցները նկատողություն են ստացել, բնականաբար, նկատողություն ստացած աշխատակիցները չեն կարող պարգեւավճարներ ստանալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ