News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 9-ին ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցին:

Խոսելով բարերարի կողմից Արցախում իրականացված ծրագրերի մասին՝ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հատկապես ապրիլյան պատերազմի օրերին նրա ցուցաբերած պատրաստակամության եւ մեծ աջակցության, ինչպես նաեւ դրսում բնակվող մեծաթիվ հայրենակիցների համախմբելու եւ դժվար պահին հայրենիքին օժանդակելու վեհ առաքելության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Համլետ Վաչենանցը ԱԺ նախագահին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդհունավետ գործունեություն:

Ներկայացնելով Արցախում իրականացվող ծրագրերը՝ գործարարը նշել է, որ ներդրումների չափն արդեն անցնում է 15 մլն դոլարը: Խոսելով Արցախում բազմաբնակարան շենքերի կառուցման ընթացքից, Համլետ Վաչենանցը հայտնել է, որ Մարտունի եւ Ստեփանակերտ քաղաքներում ավարտվել են 100 բնակարանոց շենքերի կառուցման, ինչպես նաեւ Ստեփանակերտի 17 հարկանի երկու բազմաբնակարանոց շենքերի նախագծային աշխատանքները: Գործարարի փոխանցմամբ՝ երկու ամսից Ճարտարում կմեկնարկի 200 բնակարանների կառուցումը: Պլանավորվում է աշնանը մեկնարկել ծխախոտի արտադրությունը: Նախատեսվում է նաեւ կարի ֆաբրկայի կառուցում:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ներդրումային դաշտի եւ նոր աշխատատեղերի ստեղծման պայմաններին վերաբերող թեմաներ:

Քննարկմանը մասնակցել է նաեւ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ