News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Ավստրալիայի ափերի Թիվի կղզիների բնակիչները կապել են հսկայական կոկորդիլոսին, որը հազվագյուտ կրիաներ էր որսում, եւ նրա հետ ֆոտոշարք են արել, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mail-ին:

Ջեյմս Դե Սանթիսը եւ նրա որդի Հարի Դե Սանթիս Յունուպինգուն կարողացել են բռնել հինգ մետրանոց սողունին:

«Նա ոչնչացնում էր մեր հազվագյուտ կրիաների բները: Նրանք գտնվում են ոչնչացման եզրին, ուստի ես եւ իմ որդին որոշեցինք ինքնուրույն տեղափոխել նրան»,- ասել է Դե Սանթիսը:

Հայրն ու որդին կոկորդիլոսին հարվածել են որսատեգով, կապել են նրա ծնոտները եւ տեղափոխել կղզու մեկ այլ մաս: Գիշատչին բռնելու ժամանակ նրանք լուսանկարել են: Լուսանկարներից մեկում Ջեյմսը նստած է կոկորդիլոսի մեջքին եւ պահում է սողունի բերանի շուրջը փաթաթած պարանը: Մեկ այլ լուսանկարում Հարին լողում է հսկայական կոկորդիլոսի կողքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ