News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Երիտասարդ Դեմոկրատների Ազգային Լիգա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանն ու «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը այսօր երեւանյան սրճարաններից մեկում մոտեցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին եւ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին:

Մոտենալով պաշտոնյաներին Կորյուն Գրիգորյանն ասել է, որ նրանք պաշտոնյանների առողջության համար ավելի շատ են անհանգստանում, ինչին ի պատասխան Ավինյանն ասել է, որ խիստ կասկածում է:

Նարեկ Մանթաշյանն էլ Բադասյանին հիշեցրել է իր այն հայտարարությունը, թե քրեակատարողական հիմնարկները կորոնավիրուսից պաշտպանվելու ամենաապահով տեղն են։ Մանթաշյանն էլ առաջարկել է պաշտոնյաններին եւս գնալ այնտեղ. «Դուք ասում էիք, որ ՀՀ-ում կորոնավիրուսից ամենաապահով տեղը քրեակատարողական հիմնարկներեն են, ուզում ենք հասկանալ՝ կարո՞ղ է տեղափոխվեք քրեակատարողական հիմնարկ, Ձեզ համար միգուցե ավելի ապահով լինի»։

Տիգրան Ավինյանն արձագանքել է, թե այդ դեպքում Վանեցյանի հանձնարարմամբ հարսանիք չէր արվ: Բադասյանը էլ նշել է, որ վարձատրություններն էլ եկամտային հարկով չէին անցկացվի:

Մանթաշյանն էլ այսպես է արձագանքել. «Մեր վարձատրություններն ինչքան, որ Ձեր կնոջ ՍՊԸ-ներով անցնում են, այդքան էլ մերն են անցնում: Ցտեսություն, Ձեր հայրիկին էլ՝ որպես նախկին կոռուպցիոներ, կբարեւեք»։

Տպել
Ամենաշատ