News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանացի խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առավոտյան 11-ին Համայնքների պալատի չորս հանձնաժողովները նիստ են անցկացրել, եւ նրանք բոլորը մեկ րոպե լուռ են անցկացրել: Բրիտանական պառլամենտում ռասիզմի համար տեղ չկա: Մենք հավատում ենք, որ սեւերի կյանքը նշանակություն ունի: Մեր խորհրդարանական համայնքը սատարում է մեր սեւ ընկերներին եւ գործընկերներին, ինչպես՝ այստեղ, այնպես էլ արտերկրում»,- նշվում է խորհրդարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

ԱՄՆ քաղաքներով, այնուհետեւ աշխարհի մի շարք երկրներում բողոքի ցույցերի եւ անկարգությունների ալիք է անցել Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիացի Ջորջ Ֆոյդի սպանության կապակցությամբ: Համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երեւում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցնում Ֆլոյդի վրա, ապա երեքով տապալում նրան գետնին, ինչից հետո ոստիկաններից մեկը ծնկով սկսում է խեղդամահ անել տղամարդուն: Տեսանյութում Ֆլոյդը մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, ապա լռում է: Ոստիկաններից մեկը մեղադրվել է սպանության մեջ, մյուս երեքը՝ հանցակցության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ