News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարոն Ղազարյանը բազմիցս է հանդես եկել քաղաքական հայտարարություններով, ինչպես նաեւ համացանցում տարբեր ենթատեքստերով գրառումներով: Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Այնուհետեւ պատգամավորը Ղազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա շարունակելով պաշտոն զբաղեցնել, այդ կերպ արտացոլում է իր ղեկավարության՝ ի դեմս ՍԴ ղեկավարի եւ մյուս դատավորների քաղաքական մոտեցումները:

Ի պատասխան Ղազարյանն ասաց, որ իր հնչեցրած քննադատությունն անուղղակիորեն ուղղված է նաեւ  ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որը վարել է աղմուկ հանած նիստը, քանի որ մինչեւ պատգամավոր ընտրվելը հենց նա է զբաղեցրել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

«Մինչ այդ Հրայր Թովմասյանի որոշմամբ այդ պաշտոնին եղել է Վլադիմիր Վարդանյանը: Եվ լինելով այդ պաշտոնին՝ նա «Իմ քայլը» դաշինքից առաջադրվել է պատգամավորի թեկնածու, մասնակցել քարոզարշավին: Ես ավելի ինտենսիվ ռեժիմ չեմ պատկերացնում, քան պատգամավորի առաջադրումն ու ընտրությունն է: Եթե ցանկանում եք ձեր ընկերոջը քննադատել, ապա խնդրում եմ դա անել ուղղակի, այլ ոչ թե միջնորդավորված՝ իմ միջոցով»,- հեգնանքով նշեց Ղազարյանը:

Ընդ որում՝ նրա խոսքով, Վարդանյանն ավելի «ձեռնտու» դիրքում է, քան Հովակիմյանը, քանի որ ըստ «Քաղծառայության մասին» օրենքի՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վարչական է եւ չի ենթադրում քաղաքական գործունության սահմանափակումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ