News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայի ֆինանսների նախարար Մարիու Սենտենուն հրաժարական է տվել՝ առաջարկելով իր փոխարեն նշանակել Ժոաու Լեաուին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հանրապետության նախագահն ընդունել է սեփական ցանկությամբ ֆինանսների նախարար Մարիու Սենտենուի հրաժարականն ու նրա փոխարեն նշանակել Ժոաու Լենաուին»,-ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:  

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան ընդունել է առաջարկը, լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին:

Սենտենուն ֆինանսների նախարար է եղել 5 տարի, նրա հրաժարականը վաղուց սպասելի էր, քանի որ նա հավակնում է Պորտուգալիայի Բանկի ղեկավարի պաշտոնին:

Մինչ նշանակումը Լեաուն զբաղվում էր բյուջեի հարցերով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ