News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ աշնանից Ռուսաստանը վերականգնի Վրաստանի եւ Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Ռուսաստանի Տուրօպերատորների ասոցիացիային:

Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցրել էր 2019 թվականի հուլիսի 8-ից՝ Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել էին երկրի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո, ում Վրաստան էին հրավիրել որպես ուղղափառ համաժողովի մասնակից:

«Ռուսական ավիափոխադրողների տնտեսական վիճակի արագ վերականգնման համար քննարկվում է աշնանից դեպի Վրաստան եւ Եգիպտոս չվերթների վերականգնման հնարավորությունը: Սա տարին շուրջբոլոր գործող երկու ուղղություն է, որի պահանջարկը մեծ է: Դրանց վերագործարկումը ավիաընկերություններին հնարավորություն կտա ստանալ երաշխավորված ուղեւորահոսք նաեւ պասիվ սեզոնին»,- հաղորդագրության մեջ նշված է փորձագետի կարծիքը:

ՌԴ տրանսպորտի նախարարությունում քննարկում են արտասահմանյան չվերթների վերականգնման ձեւաչափերը: Այս հարցով հերթական խորհրդակցությունն անցկացվել է շաբաթ: Դրա արդյունքն է եղել միջազգային չվերթները բացելու «հանձնարարված օրը»՝ հուլիսի 15-ից: «Ռոսավիացիան» առաջիկայում նախատեսում է «Ռոսպոտրեբնադզոր» առաջարկներ ուղարկել նշված օրից Ռուսաստանից 15 երկրներ թռիչքները վերսկսելու մասին: Արտասահմանյան ուղղությունների ցանկը, որոնց հետ կարող է ավիահաղորդակցությունը վերականգնվել, «Ռոսավիացիան» կորոշի «Ռոսպոտրեբնադզորի» հետ համատեղ: Ընդ որում՝ բիզնես ավիացիայի համար նախատեսվում է թռիչքներ բացել «գրեթե բոլոր երկրներ»:

Ռուսաստանը հուլիսի 15-ից ավիահաղորդակցությունը բացում է ԱՊՀ երկրների 8 մայրաքաղաքների հետ: Այնուհետեւ՝ օգոստոսի 1-ից ավիահաղորդակցությունը բացվելու է աշխարհի եւս 7 երկրների հետ (Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներ):

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա կառավարությունը կորոնավիրուսի համավարակի ֆոնին երկրին դիրքավորում է որպես «անվտանգ զբոսաշրջային ուղղություն»: Վրաստանում հունիսի 15-ից բացվում է ներքին տուրիզմը, իսկ հուլիսի 1-ից՝ միջազգային: Վրաստան ժամանող զբոսաշրջիկները հանգստանալու են, այսպես կոչված, «կանաչ գոտիներում», որտեղ ապահովված կլինի վարակումից լիակատար անվտանգություն ինչպես հանգստացողների, այնպես էլ տեղի բնակչության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ