News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մամուլում այսօր հրապարակում եղավ, ըստ որի՝ հունիսի 15-ին տեղի է ունենալու ԵՊՀ գիտական խորհրդի նիստը՝ օնլայն ձևաչափով, իսկ նիստից հետո հենց քվեարկություն է տեղի ունենալու, որի ընթացքում պետք է ընտրվի պրոֆեսորադասախոսական և ուսանողակակն կազմից 8-ական թեկնածուներ։

NEWS.am-ը կապ հաստատեց ԵՊՀ լրատվական վարչության ղեկավար Գեւորգ Էմին-Տերյանի հետ. «Օրը դեռ հայտնի չէ, բայց պետք է լինի գիտխորհրդի նիստ, որը պետք է ընտրի հոգաբարձուների խորհրդի 8 անդամներ։ Հիմա ֆակուլտետները քննարկում են, թե ում են առաջադրելու, ամեն ֆակուլտետ 1–2 հոգի է առաջադրելու եւ գիտխորհուրդն ընտրելու է։ 8 ամենաշատ ձայն հավաքած մարդիկ դառնալու են հոգաբարձուների խորհրդի անդամ։ Այդ ցուցակն ուղարկվելու է ԿԳՄՍ նախարարություն։ ԿԳՄՍ–ն այդ ցուցակին ավելացնելու է իր ներկայացրած ցուցակը եւ ներկայացրելու է վարչապետին։ Կառավարությունն էլ այդտեղ ավելացնելու 8 հոգու անուն եւ վարչապետի հրամանով ձեւավորվելու է ԵՊՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ 32 անդամ»,– ասաց խոսնակը։

Էմին–Տերյանի խոսքով ԵՊՀ ռեկտորի նախորդ մրցույթը չեղյալ չի համարվել եւ հետեւաբար կա 5 առաջադրված թեկնածու։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը եւս NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել. «Գիտեմ, որ նման բան կա պլանավորած, բայց պաշտոնական ծանուցում չեմ ստացել ու չեմ ծանոթացել օրակարգային հարցերին։ Պետք է ընդունենք, որ ձեւավորվում է հոգաբարձուների նոր խորհուրդ, որը կարող ենք ասել նաեւ խախտումով է, որովհետւ նախորդ խորհրդի ժամկետը լրացել էր մարտի 30–ին եւ ըստ կարգի պետք է 40 օր հետո ձեւավորվեր նոր խորհուրդ, բայց ինչպես տեսնում եք նոր է ձեւավորվում եւ դրա միակ մեղավորը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է, քանի որ նա պետք է սկիզբ տար այս գործընթացին»։

Ափոյանը նկատում է, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ նոր հոգաբարձուների խորհդրի ձեւավորման գործընթաղը ձգձգվի. «Այս պրոցեսի ձգձգումը մեզ շատ ենթադրություններ անելու տեղիք է տալիս։ Օրինակ՝ նոր օրենքի նախագիծը հաստատվի ԱԺ–ում, որն իրենից ենթադրում է նոր լուծումներ, եթե ներկայում խորհուրդը 32 անդամից է բաղկացած, ապա նոր օրենքի նախագծով այդ կազմը փոփոխվում եւ դառնում է 12 անդամ, որտեղ 6–ն իշխանության ներկայացուցիչներն են, 3 ներկայացուցիչ բուհից, ուսանողների թիվը 1 է դառնում եւ այլն։ Փոխվում է նաեւ ռեկտոր առաջադրվելու համար չափանիշների պահանջը, եթե հիմա դոկտոր–պրոֆեսոր պետք է լինի, ապա այդտեղ այդ ցենզն էականորեն իջնում է՝ կառավարչական փորձ ունեցող անձինք։ Ես հուսով եմ, որ կառավարությունն այդ քայլին չի գնա, եւ որ այդ գործողությունները միտված կլինեն բուհի ապագային, այլ ոչ թե կառավարությունը այս գործողությունների արդյունքում փորձի յուրային ինչ–որ մեկին բերի, որը չունի պրոֆեսորի կոչում եւ սպասվում է օրենք փոխվի, որ կարոողանա առաջադրվել ռեկտորի պաշտոնում»։

NEWS.am-ը ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե ե՞րբ է տեղի ունենալու ԵՊՀ գիտական խորհդի նիստը, եւ արդյոք նախարարության ներկայացուցիչների կազմում փոփոխություններր կլինե՞ն. «Օրը պետք է ԵՊՀ–ից ճշտել, իսկ ինչ վերաբերում է լիազոր մարմնի ներկայացուցիչներին, ապա կազմը դեռ վերջնականապես հաստատված չէ»։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ