News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գուցե ճիշտ կլինի՝ ես դուրս գամ, գուցե տարբեր քննարկումներից զերծ մնալ, սակայն, այնուամենայնիվ, որոշեցի մնալ, որպեսզի շիտակ լինեմ ձեզ հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում 2019թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Սահմանադրական դատարանի (աշխատկազմի ղեկավար Էդգար Ղազարյանին դիմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Այո, պարոն Ղազարյան, ձեզնից ավելի շատ ժամանակահատված եմ անցկացրել ՍԴ-ում, եւ 2003-2018թթ. դատական ծառայության տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել: Որեւէ անգամ չեմ «թռել» որեւէ աստիճան, եւ գլխավոր մասնագետից շարունակել եմ մինչեւ աշխատակազմի ղեկավար: Այդ տարիներին ես շատ բան եմ սովորել: Չհասկացա, թե ինչու ինձ անդրադարձաք, որովհետեւ իմ քաղաքական գործունեությունը սկսվել է այն ժամանակ, երբ վարչական պաշտոն՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոն եմ ստանձնել, ինչը թույլ է տվել անդամակցել կուսակցությանը»,- ասաց նա։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ 2018 թվականին, տեղյակ պահելով ՍԴ ղեկավարությանը, մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, առաջադրվել որպես թեկնածու, իր հաշվին գնացել արձակուրդ, իսկ ծառայողական մեքենան հանձնել. «Կադրերի ղեկավարից կարող եք ճշտել, եթե իհարկե աշխատանքից չեք ազատել, որովհետեւ վերջին երկու տարում նախկիններից ազատվելն օրինաչափություն էր»:

Վլադիմիր Վարդանյանը մի քանի հարց ուղղեց Ղազարյանին.

«Իրավաբանական խորհրդատվություն որ այդքան լավն է, ապա ինչո՞ւ թափուր տեղերն ու հաստիքները համալրված չեն։ Ինչու իրավախորհրդատվական աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքն ավելի վատ է, քան ՍԴ նախագահի խորհրդականների նկատմամբ։

Ինչո՞ւ իրավախորհրդատվական ծառայությունը չի ուժեղացվում, հաստիքները չեն ընդլայնվում։

14 ավտոմեքենաներից որո՞նք են օգտագործվում։

Դուք ասում եք, որ աշխատանքային ժամերին որեւէ բանով չեմ զբաղվում. վերջին հրապարակումը, որով անդրադարձել էիք ինձ ձեր ֆեյսբուքյան էջով, օրը ցերեկով եւ աշխատանքային օրով»։

Էդգար Ղազարյանն էլ արձագանքեց, որ Վարդանյանի ներկայությունն իրեն որեւէ ձեւով չի կաշկանդում. «Ես ազատ եմ պատգամավորների եւ այդ թվում ձեր հարցերին պատասխանելու համար նաեւ ձեր ներկայությամբ։ Օժանդակելու առումով ասեմ, որ դրա կարիքը երբեւէ չեմ զգացել»։

Նա ասաց, որ ՍԴ-ում կան մի քանի թափուր հաստիքներ. «Նրանց թափուր լինելն առայժմ որեւէ ձեւով չի խոչընդոտում դատարանների նորմալ կազմակերպմանը, որովհետեւ դա իրականացվում է փոխարինող աշխատակիցների եղանակով։ Նոր հաստիքների համալրմանն առայժմ թափուր հաստիքներին չենք անդրադառնում, քանի որ քննարկվում է ՍԴ աշխատակազմի նոր կառուցվածքը եւ հաստիքացուցակը»։

Ղազարյանը նշեց, որ ծառայողական մեքենաներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ծառայում են նույն ռեժիմով եւ ծանրաբեռնվածությամբ։

«ՍԴ ղեկավարի հանձնարարությամբ մեր կողմից բենզինը բաշխվում է գրեթե հավասարապես։ Մի քիչ ավեի քիչ բենզին է հատկացվում ՍԴ նախագահի ծառայողական մեքենայի համար՝ հաշվի առնելով, որ նա հաճախ աշխատավյր ոտքով է գալիս եւ գնում»,- ասաց նա։

Անդադառնալով աշխատանքային ժամին ֆեյսբուքյան իր էջում գրառումներ անելուն՝ ասաց.

«Ֆեյսբուքյան գրառումն արել եմ աշխատանքային ժամին, քանի որ դա եղել է պաշտոնական գրառում։ Դա նաեւ առիթ է հանդիսացել, որպեսզի ավելի ցածր պետական դիրք ունեցող պաշտոնյաներն առավել պատասխանատու գտնվեն ՀՀ 4-րդ պաշտոնյային ուղղված պաշտոնյայի հարցով։ Իսկ այդ նախադեպն ինձնից առաջ կիրառել է նաեւ ԱԺ նախագահը։ Գործի բերումով պետք է գոնե հետեւեք ԱԺ նախագահի գրառումներին»։

Տպել
Ամենաշատ