News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2019 թվականին Արդարադատության նախարարությունը ստացել է ներման 80 միջնորդություն: Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ընդ որում, նրա խոսքով, ներվել է ընդամենը 3 դատապարտյալ:

«Հինգ միջազգային համաձայնագրի նախագծման, մշակման եւ ստորագրման անհրաժեշտ աշխատանք է անցկացվել ռեալ փոխօգնության ոլորտում»,- հայտնեց Բադասյանը:

Նախարարը նաեւ հիշեցրեց, որ 2019 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որի արդյունքում հստակեցվել են Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություններ կատարած օտարերկրացիների վտարման հիմքերը:

«Այսօրվա դրությամբ Վարչական դատարան է ուղարկվել օտարերկրացիների վտարման մոտ 40 գործ»,- նշեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ