News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք որեւէ մեկին չենք վախեցնում, այլ խնդիր կա, երբ իրենք իրենց են վախենում որեւէ օրենքի ընդունումից կամ որեւէ մեկը մտահոգություն ունի որեւէ քրգործից, կամ որեւէ մեկը հակակոռուպցիոն նոր գործիքներից մտահոգություն ունի: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սուր քննադատական ելույթից հետո իշխանական պատգամավորները սկսեցին հիշեցնել ապօրինի գույքի բռնագանձման օրենքի մասին, եւ ստացվում է, որ այդ օրենքը որպես մահակ է ծառայում:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ դա որպես այդպիսի գործիք չծառայի: Հիմքերը շատ պարզ են: Օրինական հիմքերով հիմնավորվում է գույքի առկայությունը, թե ոչ: Ուսումնասիրություն է իրականցվում, այն պատժիչ բնույթ չունի, այն գույքի դեմ ուղղված հայցի տեսակ է եւ ապօրինի գույքը տնտեսական գործունեությունից հանելու միջոց: Բնական է, որ այս օրենքի ընդունումից հետո բազմաթիվ անհանգիստ շարժումներ կլինենմ բայց միայն օրենքից չէ, կարող են այլ քրեական գործերից լինեն եւ այլն»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, մարմինը, որը պետք է զբաղվի դրանով, հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է, մրցույթը հայտարարված է. «Հիմա մեր նպատակն այն է, որ թեկնածուներն այնպիսին չլինեն, որը հետո վտանգի տակ կարող է դնել այդ գործիքի արդյունավետ կիրառումը: Քանի դեռ այդ ստորաբաժանումը չի ձեւավորվել, բռնագանձման գործընթացը չի կարող իրականացվել»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ սեպտեմբերից ամեն ամեն ինչ պատրաստ կլինի գործընթացը սկսելու համար:

Դիտարկմանը, որ նշվում է, որ Միքայել Մինասյանի համակարգչից 9 հազար ֆայլ է գտնվել եւ բավական մեծ ինֆորմացիա կա նաեւ գույքի վերաբերյալ, սա կարո՞ղ է դառնալ ուսումնասիրության առարկա, նախարարը պատասխանեց. «Դա կարող է ուսումնասիրության առարկա դառնալ, եթե օրինակ, առաջադրված մեղադրանք է առաջադրված կոռուպցիոն բնույթի հոդվածով: Այդ դեպքում կարող է գույքի մասով ուսումնասիրություն իրականացվի»:

Տպել
Ամենաշատ