News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՔԾ պետին որեւէ մեկը չի կարող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ձերբակալելու հանձնարարություն տալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Հարցին՝ Արթուր Վանեցյանն օրեր առաջ ՀՔԾ-ում հարցաքննության էր. արդյոք ուշագրավ տեղեկություններ հայտնե՞լ է, Խաչատրյանն ասաց. «Եկեք չպատասխանեմ այդ հարցին»։

Հարցին՝ արդյոք Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ այլ անձինք հարցաքննվե՞լ են, Սասուն Խաչատրյանն ասաց, որ գործընթաց գնում է, սակայն անհրաժեշտ չհամարեց այդ հարցին պատասխանելու։

Անդարդառնալով «Մարտի 1-ի» գործով քննության առաջընթացից լինել կամ չլինելուց, ՀՔԾ պետն ասաց, որ գործը «տեղում չի դոփում». «Նախաքննություն է իրականացվում, որոնց մասին չեմ ուզում խոսել»։

Լրագրողի դիտարկմանը, ինքնաձիգի պարկուճների փոփոխմամբ դժվարացել է «Մարտի 1-ի» գործի բացահայտումը, ՀՔԾ պետն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ միայն ինքնաձիգից են սպանվել։ Ըստ նախաքննության տվյալների փոխվել են ոչ միայն ինքնաձիգի պարկուճները, այլ նաեւ «Մակարոն» տեսակի ատրճանակի պարկուճները»։

Հարցին՝ արդյոք «Մարտի 1-ի» առանձնացված գործով սպանությունների վերաբերյալ նոր մեղադրյալներ ներգրավվե՞լ են, Խաչատրյանն ասաց, որ այս պահին էլ ներգրավվածներ կան։

Հարցին՝ արդյոք ՀՔԾ պետին պատրաստվո՞ւմ են նոր պաշտոնի նշանակել, Խաչատրյանն ասաց. «Ո՞վ է ասում։ Այդ տեղեկությունները, ով որ տարածում է, նրան հարցրեք»։

Հարցին՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտնի գործի արդարացնող դատավորն արդյոք իր հա՞յրն է եղել, Սասուն Խաչատրյանն ասաց. «Դուք ինձ տալիս եք 2 հարց, որից մեկը քաղաքական բնույթի է, մյուս էլ անձնական բնույթի. ոչ քաղաքական, ոչ անձնական հարցի չեմ պատասխանելու»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ