News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը ներգրավված է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ապօրինի կերպով Թուրքիա տեղափոխելու դավադրության մեջ, հայտնում է National Review-ը:

Արդարադատության նախարարությունը դատարանում է՝ ի պատասխան Ֆլինի նախկին գործընկեր Բիջան Ռաֆիեկյանի հարցման, որին նույնպես մեղադրանք է առաջադրվել Գյուլենին առեւանգելու դավադրության համար: Ռաֆիեկյանը հարցումը ներկայացրել է այն բանից հետո, երբ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել է, որ Ֆլինի դեմ գործը կվերանայվի այն բանից հետո, երբ նրա մեղքի ճանաչումը հետ կանչվի՝ ՀԴԲ-ի կողմից «չարամիտ վարքի» հիման վրա:

Ֆլինն ու Ռաֆիեկյանը ներգրավված են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի (ղեկավարում էր 2016 թվականի ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը) հետաքննության մեջ՝ այն պատճառով, որ նրանք Թուրքիայում չեն գրանցվել որպես օտարերկրյա լոբբիստներ եւ պայմանավորվել են առեւանգել Գյուլենին Փենսիլվանիայի իր տանից: Ֆլինը հերքել է այդ մեղադրանքները:

2016թ․, լինելով նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Ֆլինը գրել է մի հոդված, որում Գյուլենին հայտարարել է «թուրքական Ուսամա բեն Լադեն» եւ կոչ է արել նրան հայրենիք վերադարձնելու հարցում աջակցել Անկարային, որտեղ նա մեղադրվում է 2016-ին հեղաշրջման փորձի մեջ:

2017-ի դեկտեմբերին Ֆլինը իրեն մեղավոր է ճանաչել ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու մեջ, որոնք կապված են արտերկրում լոբբիստական ջանքերի հետ, եւ համաձայնել է լիարժեք համագործակցել Մյուլերի հետաքննության հետ:

Փետրվարին, գլխավոր դատախազ Բարը հայտարարել է, որ Ֆլինի գործը կվերանայվի, արդյունքում արդարադատության նախարարությունը մայիսի 7-ին միջնորդել է, որ Թրամփի նախկին օգնականի վրայից քրեական մեղադրանքները հանվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ