News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեյցանի գաղտնալսման վերաբերյալ քրեական գործը բացահայտված է. գործով ձերբակալված անձ չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Ես անցած տարի էլ ասել եմ, որ այդ գործը բացահայտված է, սակայն քրեական գործը քննության փուլում է, դեռ ավարտված չէ, որովհետեւ մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին շուրջ 8 կամ 9 ամիս առաջ ուղարկել ենք քննչական պահանջ, որը երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- ասաց նա։

Նշենք, որ այս գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել էր նշված գաղտնալսումների փաստով հարուցված 2 գործերով. կեկում՝ որպես վկա, մյուսում՝ տուժող։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ