News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի հարավ-արեւմուտքում գտնվող Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողում անհայտ անձինք ֆուրգոն են գողացել, որում 400 000 դիմակ է եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Presse Portal-ին:

Ոստիկանության հաղորդմամբ՝ ֆուրգոնի 34-ամյա վարորդը մեքենան կայանել է արագ սննդի ռեստորանի դիմաց: Նա այնտեղ 10 րոպե է անցկացրել, եւ երբ վերադարձել է, տեսել է, որ ֆուրգոնը չկա:

Ավելի ուշ այդ օրը ֆուրգոնը հաջողվել է գտնել, սակայն 400 000 դիմակները ֆուրգոնի մեջ չեն եղել: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ