News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մայիսի վերջին ես տեսա Հայաստանի առողջապահության նախարարի հայտարարությունը եւ հասկացա, որ պետք է գամ տուն եւ միանամ Հայաստանում իմ գործընկերներին, ովքեր պայքարում են կորոնավիրուսի դեմ: Շնորհակալություն եմ հայտնում նախարարին՝ ժամանելու մասին իմ խնդրանքով անհապաղ արձագանքելու համար:

Այս մասին մայիսի 9-ին պարետատան նիստին հայտարարեց Գերմանիայից վերջերս վերադարձած ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը, ով աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «Աննկարագրելի է այն, ինչ անում են բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները: Նրանք, վտանգելով իրենց ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունը, ամեն օր պայքարում են մահվան դեմ»,- նշեց նա: Ըստ նրա՝ մարտ-ապրիլ ամիսներին Գերմանիայում վերակենդանացման բաժանմունքներում նույնպես կորոնավիրուսով բազմաթիվ հիվանդներ կային, եւ իրավիճակը բարդ էր, սակայն մայիսին, քաղաքացիների կարգապահության շնորհիվ, հիվանդությունը սկսեց նահանջել:

Նա հիշեցրեց, որ ոչ ոք ապահովագրված չէ այս հիվանդությունից, եւ բոլորին հորդորեց պահպանել անվտանգության միջոցները, քանի որ կանխարգելումը վարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդն է: «Հուսով եմ, որ հիվանդության տեմպերը Հայաստանում թույլ կտան ինձ մեկնել Գերմանիա եւ ներկա գտնվել որդուս ծննդյան տարեդարձին, ով շուտով կդառնա մեկ տարեկան: Այժմ նրա խնամքն ամբողջությամբ կնոջս ուսերին է»,- եզրափակեց Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ