News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ, քանի որ այլ ռեսուրսներ այլևս չունի իշխանական լծակները օգտագործելու և իշխանությունը պահելու համար: Այս մասին այսօր`հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը: ` խոսելով այս օրերին  ուժային կատույցների ղեկավարների փոփոխությունների մասին:

«Յուրաքանչյուր պետության ղեկավար` մանավանդ հեղափոխական, ով գալիս է իշխանության և չի կարողանում պահել այդ իշխանությունը, առաջին հերթին հենվում է իր կողմնակիցների վրա, եթե չի կարողանում հենվել իրենց վրա, այսինքն հասկանում է, որ կողմնակիցների շրջանակը փոքրացել է, կուսակցությունն էլ այլևս չունի այն վարկանիշը, ինչ նախկինում:

Սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ, նույնիսկ ընդդիմադիրների հետ`  փորձելով ինչ-որ ճանապարհներ գտնել` համերաշխություն ձևավորելու քաղաքացիական հարթակում,  իրականացնելու որոշակի քաղաքականություն»,-ասել է պատգամավորը:

Ինչ վերաբերվում է հրաժարականների թեմային Վահան Բաբայանը նշում է, որ ոչ մի երկրում` ուղղակի, անիմաստ  երեք ուժային մի օրում չեն փոխում:

«Դա խոսում է մի քանի բանի մասին:

Առաջին, որ  կա վտանգ, որ հնարավոր է  Նիկոլ Փաշինյանը ունի ինչ-որ հանձնարարականներ, որը ժամանակին Արթուր Վանեցյանը չէր անում, հիմա սկսեց չանել նաև  տվյալ ԱԱԾ պետը:

Երկրորդ` կա վախ, որ քաղաքական կոնսուլտացիաները և քաղաքական համախմբումները քաղաքացիական հարթակում անհնար է այսօր ձևավորել, քանի որ Փաշինյանն ու իր կառավարությունը այդ կարմիր գիծն անցել են, այսինքն որևէ քաղաքական կոնսուլտացիայի հույս իրենք չունեն, որ կարողանան քաղաքական դաշտում իրենց հարցերը լուծել:

Մնում է երրորդ տարբերակը` ձևավորել այնպիսի ուժային կառույցներ, որոնք կփորձեն նորովի մոտենալ տարբեր հարցերին, կփորձեն իրականացնել Փաշինյանի որոշակի հանձնարարականներ, որոնք չի բացառվում, որ անձնական կապրիզներ լինեն»,- ասել Է Բաբայանը:

Տպել
Ամենաշատ